https://arm.sputniknews.ru/20240530/surb-hvovhannes-karapeti-masunqy-tarvel-e-shvoghakati-vanq-76466317.html
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Sputnik Արմենիա
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ։ 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T18:44+0400
2024-05-30T18:44+0400
2024-05-30T18:44+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
մասունք
վանք
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
պատարագ
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76463594_0:63:1200:738_1920x0_80_0_0_c19e4f9746ad8b556e95576f862684bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Նշվում է, որ Սուրբ Հովհաննես Կարապետի (Սուրբ Հովհաննես Մկրտչի) մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր աթոռից Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին է տարվել եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:Այնուհետև սրբազան մասունքը վեհափառը փոխանցել է Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։«Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր աթոռի Վանորեից տեսուչ գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ»,– ասված է հաղորդագրությունում:Տոնի կապակցությամբ վանքում մատուցվել է սուրբ պատարագ:Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնել է հավատացյալ ժողովրդին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76463594_67:0:1134:800_1920x0_80_0_0_8163fa8f67cb0b5422e0bb35003f300d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, մասունք, վանք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին, մասունք, վանք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Սուրբ Հովհաննես Կարապետի (Սուրբ Հովհաննես Մկրտչի) մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր աթոռից Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին է տարվել եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:
Այնուհետև սրբազան մասունքը վեհափառը փոխանցել է Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
«Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր աթոռի Վանորեից տեսուչ գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվել է սուրբ պատարագ:
Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնել է հավատացյալ ժողովրդին: