00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանահին կայարանում կառուցվում է կախովի հետիոտնային անցում․ իրավիճակն աղետի գոտում

© Sputnik / Marianna GalstyanԱլավերդի
Ալավերդի - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2024
Բաժանորդագրվել
Վերականգնման, մաքրման աշխատանքներին զուգահեռ մասնագետները փորձում են ժամանակավոր լուծումներ տալ այն թաղամասերի, բնակավայրերի համար, որոնց հետ կապը կտրվել է ջրհեհեղի հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Աշխատանքներ են իրականացվում Ախթալայի կամրջի վրա հետիոտնային անցման կառուցման ուղղությամբ, որի օգնությամբ կվերականգնվի կապը մի շարք բնակավայրերի հետ։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ հետիոտնային անցման շնորհիվ կվերականգնվի կապը Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Քարկոփ, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հետ։
Նրա խոսքով՝ շարունակվում են Ալավերդու Թումանյան փողոցի, Սանահին կայարան թաղամասի՝ տիղմից մաքրման աշխատանքները։
«Այս պահին Սանահին կայարան թաղամասում ևս կառուցվում է կախովի հետիոտնային անցում, որ կարողանանք կապ հաստատել։ Մինչև հիմա ՆԳՆ փրկարար ծառայության միջոցով ճոպանների օգնությամբ է սնունդ մատակարարվել, տարհանում իրականացվել»,- ասաց մարզպետը։
Միաժամանակ շարունակվում են վնասի գույքագրման աշխատանքները։
Ներկա պահին աղետի գոտում համաճարակի, աղիքային վարակների բռնկման վտանգ չկա, սակայն կանխարգելման ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվում են։
Մարզպետը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն կա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ, հիմա փորձում են համապատասխան տեխնիկա տեղափոխել հեղեղներից տուժած Քարկոփ բնակավայր՝ մաքրման աշխատանքներն ավելի ինտենսիվ իրականացնելու համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
Լրահոս
0