https://arm.sputniknews.ru/20240530/putinn-amerikaci-derasan-stiven-sigalin-barekamutjan-shqanshan-e-handznel-76469738.html
Պուտինն ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին Բարեկամության շքանշան է հանձնել
Պուտինն ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին Բարեկամության շքանշան է հանձնել
Sputnik Արմենիա
Ամերիկացի դերասանը բարեկամության շքանշանի է արժանացել «միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»: 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T20:00+0400
2024-05-30T20:00+0400
2024-05-30T20:00+0400
վլադիմիր պուտին
շքանշան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/13/24975325_0:0:3070:1728_1920x0_80_0_0_011e5ebf5c45ddf67232f6a58ac1cd5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել ՌԴ ԱԳՆ հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։Սթիվեն Սիգալին պարգևատրելու մասին ՌԴ նախագահի հրամանագրում նշվել է, որ Բարեկամության շքանշանին նա արժանացել է «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:Նախորդ անգամ Սիգալը Կրեմլում էր բոլորովին վերջերս՝ մայիսի 7-ին նախագահի երդմնակալության արարողությանը:Բացի այդ, երկրի ղեկավարը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել գեղարվեստական մարմնամարզության Համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ, ՌԴ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովային: ՌԴ ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն, Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:Սթիվեն Սիգալը ծնվել է 1952-ին և հայտնի դարձել որպես 1980-1990-ականների մարտաֆիլմերի հերոս։ Նա այկիդոյի վարպետ է, տիրապետում է կարատեի և այլ մարտարվեստների: Այժմ Սիգալն ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացու անձնագիրը նրան 2016-ին հանձնել է Պուտինը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/13/24975325_178:0:2907:2047_1920x0_80_0_0_7acdfe3640e21399079dce75c848d62a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, շքանշան
Պուտինն ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին Բարեկամության շքանշան է հանձնել
Ամերիկացի դերասանը բարեկամության շքանշանի է արժանացել «միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել ՌԴ ԱԳՆ հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Սթիվեն Սիգալին պարգևատրելու մասին ՌԴ նախագահի հրամանագրում նշվել է, որ Բարեկամության շքանշանին նա արժանացել է «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:
Նախորդ անգամ Սիգալը Կրեմլում էր բոլորովին վերջերս՝ մայիսի 7-ին նախագահի երդմնակալության արարողությանը:
Բացի այդ, երկրի ղեկավարը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել գեղարվեստական մարմնամարզության Համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ, ՌԴ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովային: ՌԴ ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն, Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:
Պուտինը նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրել ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովին: Ժողովրդական արտիստ Ստաս Միխայլովը դարձել է «Մշակույթի և արվեստի մեջ վաստակի համար» շքանշանի ասպետ։
Սթիվեն Սիգալը ծնվել է 1952-ին և հայտնի դարձել որպես 1980-1990-ականների մարտաֆիլմերի հերոս։ Նա այկիդոյի վարպետ է, տիրապետում է կարատեի և այլ մարտարվեստների: Այժմ Սիգալն ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացու անձնագիրը նրան 2016-ին հանձնել է Պուտինը։