https://arm.sputniknews.ru/20240530/irani-nakhagahakan-yntrutjunnerin-masnakcelu-hamar-grancvel-e-ereq-teknatsu-76460382.html
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է երեք թեկնածու
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է երեք թեկնածու
Sputnik Արմենիա
Երեք թեկնածուների գրանցումը պաշտոնապես հաստատվել է։ 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T17:36+0400
2024-05-30T17:36+0400
2024-05-30T17:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
նախագահ
էբրահիմ ռայիսի
ուղղաթիռ
վթար
ավիավթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27765366_0:84:1600:984_1920x0_80_0_0_6dd24bb8e996c35e833ef09062add506.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրանի նախագահական ընտրություններին պաշտոնապես գրանցվել է երեք թեկնածու: Այս մասին հայտարարել է նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, ստուգումը՝ հունիսի 4-10-ը: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի հունիսի 12-26-ը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե անհրաժեշտություն լինի, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27765366_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a205ba84095d8645c8f4b48062011905.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, նախագահ, էբրահիմ ռայիսի, ուղղաթիռ, վթար, ավիավթար
իրանի իսլամական հանրապետություն, նախագահ, էբրահիմ ռայիսի, ուղղաթիռ, վթար, ավիավթար
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է երեք թեկնածու
Երեք թեկնածուների գրանցումը պաշտոնապես հաստատվել է։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրանի նախագահական ընտրություններին պաշտոնապես գրանցվել է երեք թեկնածու: Այս մասին հայտարարել է նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մինչ այժմ գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած անձանց ընդհանուր թվից միայն երեք թեկնածու ունեն համապատասխան բնութագրեր, նրանց գրանցումը հաստատվել է», - ասել է Էսլամին:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները
2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, ստուգումը՝ հունիսի 4-10-ը: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի հունիսի 12-26-ը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե անհրաժեշտություն լինի, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։