00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` Փաշինյանը կարողացավ հեռանալ. կառավարության մոտ անցկացված ակցիան ավարտվեց

© SputnikԲողոքի ակցիայի ժամանակ
Բողոքի ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2024
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիայի մասնակիցներն առավոտից շրջափակել էին կառավարության շենքը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի մասնակիցները երթով հասան Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը օրը կամփոփի ժամը 19։00-ին։
Նրանք առավոտից շրջափակել էին կառավարության շենքը և հայտարարում էին, որ թույլ չեն տա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լքել շենքը։ Մոտավորապես ժամը 16:30-ի սահմաններում շարժման առաջնորդ Բագրատ Գալստյանին տեղեկացրին, որ վարչապետին այնուամենայնիվ հաջողվել է դուրս գալ կառավարության շենքից:
«Թող փախչի, տեսնեմ ոնց է փախչելու։ Ոստիկաններին հարցրի` ճողոպրե՞լ է, միամիտ են, ասացին` ոչ։ Ապրե՛ք, տղերք, որ լավ պահում եք ու չի ճողոպրել»,– ասաց սրբազանը։
Ավելի ուշ շարժման էջում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի սև ավտոմեքենա հեռանում կառավարության շենքի կենտրոնական մուտքի հարակից դարպասներից։ Նշվում է, որ Փաշինյանը հենց այդ մեքենայով է հեռացել։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0