00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես երկրի ներքին գործ. Զախարովա

Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը հետևում է հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին ու պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես տվյալ երկրի ներքին գործ: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանում և հանրապետության մարզերում բողոքի ակցիաները, որքանով կարել է դատել ակցիայի մասնակիցների հայտարարություններից, պայմանավորված են սահմանազատման գործընթացի ոչ այդքան արդար լինելով։ Ամեն դեպքում մենք Հայաստանում քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ»,– նշել է Զախարովան։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի զատման գործնական փուլի մեկնարկին, ապա, ըստ նրա, Ռուսաստանում հետևում են դրան։ Այդ աշխատանքը և բուն սահմանը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության համար։
«Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական–դիվանագիտական մեթոդներով։ Պայմանավորվածությունները պետք է կայուն, հավասարակշռված, փոխընդունելի բնույթ կրեն և հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Ռուսաստանը վերահաստատում է, որ պատրաստ է 3 երկրների ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա դելիմիտացիայի հարցով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել կողմերին։
Ռուսաստանը նպատակաուղղված է զարգացնել Հայաստանի ժողովրդի հետ բարեկամական կապերը, որոնք դրսևորվում են նաև իսկական, եղբայրական օգնության տեսքով, երբ հարևան պետությունը հայտնվում է փորձանքի մեջ։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0