https://arm.sputniknews.ru/20240530/daghstani-varachan-qaghaqi-patmutjuny-90-tvokvosvov-hajtni-e-hajkakan-aghbjurneric-khapizvov-76456102.html
Դաղստանի Վարաչան քաղաքի պատմությունը 90 տոկոսով հայտնի է հայկական աղբյուրներից․ Խապիզով
Դաղստանի Վարաչան քաղաքի պատմությունը 90 տոկոսով հայտնի է հայկական աղբյուրներից․ Խապիզով
Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցին Հյուսիսային Օսիայի հայերի համայնքի առանցքն է, նշում է «Մեր Օսիան. Էրեբունի» գրքի հեղինակը 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T16:28+0400
2024-05-30T16:28+0400
2024-05-30T16:52+0400
հյուսիսային օսիա
գիրք
վլադիկավկազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76446830_0:0:1601:901_1920x0_80_0_0_086b2d8749c57a16938e18708efc6f5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. «Հյուսիսային Կովկասի պատմության հայկական աղբյուրները» նախագծի շրջանակներում երկհատորյա ուսումնասիրությունը կհրատարակվի մոտ կես տարուց: Սա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Գիտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ նախագիծն է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը։Նրա խոսքով՝ համատեղ նախագծի շրջանակներում ինքն առանձնացրել է աղբյուրների առանձին հատված, կատարել լրացուցիչ հետազոտություններ, ներգրավել է հնագիտական նյութեր, ինչպես նաև հարակից աղբյուրներ, այդ թվում՝ արաբա-պարսկական: Արդյունքում հրատարակության է պատրաստվել «Վարաչան քաղաքը և Արևելյան Կովկասի հոնների թագավորությունը հայկական աղբյուրների լույսի ներքո» գիրքը, որը հաղթել է ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտական երկրորդ մրցույթում:Իր հերթին, Հյուսիսային Օսիայի հանրապետություն-Ալանիայի մշակույթի վաստակավոր գործիչ, Հյուսիսային Օսիայի «Աբետա» («Այբուբեն») հրատարակչության գլխավոր խմբագիր, «Մեր Օսիան. Էրեբունի» գրքի հեղինակ Անդրեյ Դոնչենկոն նշել է, որ Վլադիկավկազի հայկական համայնքն ավելի քան երկու հարյուր տարեկան է և գոյություն ունի բերդաքաղաքի հիմնադրման պահից:«Այս տարի նշվում է Հյուսիսային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու 250-ամյակը և Վլադիկավկազի 240-ամյակը։ Հայ համայնքը շատ համերաշխ է, այն գոյություն ունի Վլադիկավկազ ամրոցի ստեղծումից ի վեր։ Վլադիկավկազի ամենահին տաճարներից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Հյուսիսային Օսիայի հայերին միավորում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ներկայումս ՀԱԵ-ն համայնքի առանցքն է»-նշել է Դոնչենկոն։Նրա «Մեր Օսիան. Էրեբունի» շքեղ հրատարակութամբ գիրքը՝ Հյուսիսային Օսիայի հայ համայնքի մասին, երկրորդ տեղն է զբաղեցրել ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտության մրցույթում։ Հայ համայնքի նախաձեռնությամբ հրատարակված գրքում տեղ են գտել այնպիսի աշխարհահռչակ անուններ, ինչպիսիք են հայտնի թատերական ռեժիսոր Եվգենի Վախթանգովը, Սիմոնովները, Լիսիցյանները, Կոջոյանցները և շատ ուրիշներ: Առանձին նշենք ավիացիայի պիոներ Արթուր Կացյանին, որը համարվում է հայկական ծագումով առաջին օդաչուն։Ի դեպ, Դոնչենկոյի խոստովանությամբ, սպասվող մրցույթի մասին տեղեկատվությունը նա կարդացել է Sputnik-ի առցանց ռեսուրսներից մեկում, քանի որ ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին։Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը և Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտը:
հյուսիսային օսիա
վլադիկավկազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76446830_0:0:1425:1068_1920x0_80_0_0_560bd47880d63fa19d6350d07a30443f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային օսիա, գիրք, վլադիկավկազ
հյուսիսային օսիա, գիրք, վլադիկավկազ
Դաղստանի Վարաչան քաղաքի պատմությունը 90 տոկոսով հայտնի է հայկական աղբյուրներից․ Խապիզով
16:28 30.05.2024 (Թարմացված է: 16:52 30.05.2024) Հայկական եկեղեցին Հյուսիսային Օսիայի հայերի համայնքի առանցքն է, նշում է «Մեր Օսիան. Էրեբունի» գրքի հեղինակը
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. «Հյուսիսային Կովկասի պատմության հայկական աղբյուրները» նախագծի շրջանակներում երկհատորյա ուսումնասիրությունը կհրատարակվի մոտ կես տարուց: Սա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Գիտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ նախագիծն է։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը։
Նրա խոսքով՝ համատեղ նախագծի շրջանակներում ինքն առանձնացրել է աղբյուրների առանձին հատված, կատարել լրացուցիչ հետազոտություններ, ներգրավել է հնագիտական նյութեր, ինչպես նաև հարակից աղբյուրներ, այդ թվում՝ արաբա-պարսկական: Արդյունքում հրատարակության է պատրաստվել «Վարաչան քաղաքը և Արևելյան Կովկասի հոնների թագավորությունը հայկական աղբյուրների լույսի ներքո» գիրքը, որը հաղթել է ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտական երկրորդ մրցույթում:
«Գիրքը դեռ չի հրատարակվել։ Այն դեռ միայն պատրաստվում է հրատարակման՝ այս նախագծի շրջանակներում։ Այն նվիրված է Վարաչանին՝ հետաքրքիր պետական կազմավորմանը և քաղաքին, որի պատմության 90%-ը հայտնի է հենց 7-9-րդ դարերի հայկական աղբյուրների շնորհիվ։ Մենք գիտենք, որ Հայ եկեղեցին իր հոգևորականներին այնտեղ է ուղարկել դեռևս 4-րդ դարում։ Հնագետներն այնտեղ պեղել են 4 եկեղեցի, բազմաթիվ քրիստոնեական արտեֆակտներ։ Հստակ հայտնի է, որ VII դարում այնտեղ գոյություն է ունեցել եպիսկոպոսական կենտրոն»,-ընդգծել է Հապիզովը։
Իր հերթին, Հյուսիսային Օսիայի հանրապետություն-Ալանիայի մշակույթի վաստակավոր գործիչ, Հյուսիսային Օսիայի «Աբետա» («Այբուբեն») հրատարակչության գլխավոր խմբագիր, «Մեր Օսիան. Էրեբունի» գրքի հեղինակ Անդրեյ Դոնչենկոն նշել է, որ Վլադիկավկազի հայկական համայնքն ավելի քան երկու հարյուր տարեկան է և գոյություն ունի բերդաքաղաքի հիմնադրման պահից:
«Այս տարի նշվում է Հյուսիսային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու 250-ամյակը և Վլադիկավկազի 240-ամյակը։ Հայ համայնքը շատ համերաշխ է, այն գոյություն ունի Վլադիկավկազ ամրոցի ստեղծումից ի վեր։ Վլադիկավկազի ամենահին տաճարներից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Հյուսիսային Օսիայի հայերին միավորում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ներկայումս ՀԱԵ-ն համայնքի առանցքն է»-նշել է Դոնչենկոն։
Նրա «Մեր Օսիան. Էրեբունի» շքեղ հրատարակութամբ գիրքը՝ Հյուսիսային Օսիայի հայ համայնքի մասին, երկրորդ տեղն է զբաղեցրել ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտության մրցույթում։ Հայ համայնքի նախաձեռնությամբ հրատարակված գրքում տեղ են գտել այնպիսի աշխարհահռչակ անուններ, ինչպիսիք են հայտնի թատերական ռեժիսոր Եվգենի Վախթանգովը, Սիմոնովները, Լիսիցյանները, Կոջոյանցները և շատ ուրիշներ: Առանձին նշենք ավիացիայի պիոներ Արթուր Կացյանին, որը համարվում է հայկական ծագումով առաջին օդաչուն։
Ի դեպ, Դոնչենկոյի խոստովանությամբ, սպասվող մրցույթի մասին տեղեկատվությունը նա կարդացել է Sputnik-ի առցանց ռեսուրսներից մեկում, քանի որ ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին։
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը և Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտը: