00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղետի գոտուց տարհանվածներից 44–ը հյուրանոցներում են. Սանոսյանը մանրամասներ է հայտնում

© Photo : press office of the Government of RAԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2024
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` աղետի մասշտաբները հսկայական են, բոլոր գերատեսչությունների ներգրավման կարիք կա։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Աղետի գոտու բոլոր բնակիչներն ապահովված են սննդով ու առաջնային կարիքներով ապահովված են։ Կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով աղետի գոտում այս պահին առկա օպերատիվ իրավիճակը։

«Տարհանված 443 բնակիչներից միայն 44–ն են հյուրանոցներում, մյուսները նախընտրել են ապրել հարազատների ու բարեկամների տներում»,– ասաց նա։

«Հիմա միայն «Սանահին կայարան» թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, սակայն փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցնում ենք։ Մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։ Երկար ժամանակ կպահանջվի վերականգնողական աշխատանքների համար»,– ասաց Սանոսյանը։
Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա Մ6 ճանապարհը վնասված է 43 հատվածում։
«Աղետի գոտու ճանապարհներից 5–ը հեղեղումների հետևանքով ընդհանրապես գոյություն չունեին։ Դրանցից 4–ն արդեն վերականգնել ենք, մեկի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, խոսքը վերաբերում է Ալավերդիից դեպի Վանաձոր–Այրում ճանապարհին, որը հիմա փակ է։ Վնասված է մոտ 20 կամուրջ։ Արդյունքում Ալավերդիի 7 բնակավայր կտրվել են քաղաքից. այնտեղի բնակիչների համար մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ ճանապարհով»,– ընդգծեց Սանոսյանը։
Նա ընդգծեց, որ աղետի մասշտաբները հսկայական են, ու բոլոր գերատեսչությունների ներգրավման կարիք կա։ Բացի այդ, ըստ նախարարի, պետք է մշակել աջակցության, խրախուսող, արտոնություններ սահմանող ծրագրեր, ինչպես նաև հասկանալ փոխհատուցման հարցերը, քննարկել քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ հարցեր։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
Լրահոս
0