00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարկոփ գյուղը մինչև այս պահը տարհանված է. Գնել Սանոսյանը` հեղեղման վնասների մասին

© Sputnik / Artak AghababyanԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` հիմնական տուժած տարածքներն են Տաշիրը, Փամբակի որոշ հատվածներ, Ալավերդին, Նոյեմբերյանը, Իջևանը և Դիլիջանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով ամենամեծ տարհանումը Քարկոփ բնակավայրում է եղել, ամբողջ գյուղը մինչև այս պահը տարհանված է։ Ալավերդու համայնքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` ամենամեծ ավերածությունները վերաբերում են Ալավերդի համայնքին, և օպերատիվ շտաբի աշխատանքները հիմնականում կենտրոնացնում են այդ համայնքում, բայց պարբերաբար տեղեկություն են ստանում Տաշիրից, Դիլիջանից, Իջևանից, Նոյեմբերյանից, բոլոր այն հատվածներից, որտեղ կան տարբեր տեսակի խնդիրներ։
«Ամենամեծ տարհանման խնդիրն ունեցել ենք Քարկոփ բնակավայրում , այստեղ ևս ավերվածությունները մեծ են։ Այսօր առավոտյան մենք կարողացանք փրկարար ծառայողների հետ այնտեղ աշխատանքներ իրականացնել։ Այնտեղ այնպիսի վիճակ էր, որ աշխատանք իրականացնել կա՛մ հնարավոր չէր, կա՛մ անիմաստ էր, պետք է սպասեինք գետի մակարդակի որոշակի նվազման»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը հավելեց, որ հիմնական տուժած տարածքներն են Տաշիրը, Փամբակի որոշ հատվածներ, Ալավերդին, Նոյեմբերյանը, Իջևանը և Դիլիջանը։
«Ցավոք, սա իսկապես հսկայական աղետ է, որն իր ծավալներով, համայնքների ընդգրկվածությամբ, հսկայական վնասի չափով մեծ ջանքեր, ֆինանսական միջոցներ ու երկար ժամանակ է պահանջելու կատարվածի հետևանքների հաղթահարման համար»,–ասաց Սանոսյանը։
Համեմատության համար նախարարը նշեց, որ Դեբետ գետում մայիսի 26–ին առավելագույնը դիտվել է մինչև 650 խմ/վ ջուր, իսկ այսօր 140 խմ/վ է։
Նա նշեց, որ այս պահին կրած վնասի հստակ չափ չկա ու բավականին երկար ժամանակ չի լինի, քանի որ անընդհատ նոր վնասներ են ի հայտ գալիս։
Սանոսյանն ընդգծեց, որ իրենք դեռ պետք է ուսումնասիրեն, թե շենք–շինությունները, ճանապարհները ինչ աստիճանի են վնասվել, հետագայում շահագործման պիտանի են, թե ոչ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
Լրահոս
0