https://arm.sputniknews.ru/20240529/papikjann-u-em-razmakan-kvomitei-nakhagahy-pajmanavvorvel-en-zargacnel-hamagvortsakcutjuny-76396740.html
Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը
Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարն ու Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության թեմային։ 29.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-29T15:55+0400
2024-05-29T15:55+0400
2024-05-29T16:16+0400
հայաստան
եվրամիություն
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76395859_0:64:1280:784_1920x0_80_0_0_710f95cb527120ad7f6775b7357e247a.jpg
ԵՐԵՎԱՆ,29 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերը պայմանավորվել են զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում։Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ: Հիշեցնենք` Պապիկյանը Բրյուսել է մեկնել մայիսի 28-ին։ Նա հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ, այցելել է ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76395859_117:0:1254:853_1920x0_80_0_0_294bd4870d073dddff5b11ec766e4be8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, սուրեն պապիկյան
հայաստան, եվրամիություն, սուրեն պապիկյան
Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը
15:55 29.05.2024 (Թարմացված է: 16:16 29.05.2024) ՀՀ պաշտպանության նախարարն ու Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության թեմային։
ԵՐԵՎԱՆ,29 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերը պայմանավորվել են զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում։
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:
Հիշեցնենք` Պապիկյանը
Բրյուսել է մեկնել մայիսի 28-ին։ Նա հանդիպել է
Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ,
այցելել է ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն։