https://arm.sputniknews.ru/20240529/lvoru-marzum-geteri-vararumic-tuzhel-e-naev-lvori-joy-n-76397887.html
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն
Sputnik Արմենիա
Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ։ 29.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-29T16:15+0400
2024-05-29T16:15+0400
2024-05-29T16:15+0400
հայաստան
լոռի
հեղեղում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76396696_0:544:900:1050_1920x0_80_0_0_ca2a5b3f5e798f943c6d4df506ddfb75.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ), վնասվել են ընկերության համակարգերը։ Տեղեկությունը հայտնում է Ջրային կոմիտեն։«Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։«Լոռի» ՋՕԸ-ի ամբողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։Ջրային կոմիտեն նշում է, որ Մեծավանի ջրամբարը աղետից չի տուժել, այս պահին այն առանց խնդիրների շահագործվում է։Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76396696_0:463:900:1138_1920x0_80_0_0_db232c347affa0155dfa2b11e8e3cbcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լոռի, հեղեղում
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն
Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ), վնասվել են ընկերության համակարգերը։ Տեղեկությունը հայտնում է
Ջրային կոմիտեն։
«Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
«Լոռի» ՋՕԸ-ի ամբողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։
Ջրային կոմիտեն նշում է, որ Մեծավանի ջրամբարը աղետից չի տուժել, այս պահին այն առանց խնդիրների շահագործվում է։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը
հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։