00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմաստուն Արամ․ Սարդարապատի մարտիկն ու բժիշկը Երևանում Ռուսական արվեստի թանգարան է հիմնել

© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանը Երևանում
Ռուսական արվեստի թանգարանը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Ռուսական արվեստի թանգարանը Երևանում
Բաժանորդագրվել
Հայաստանի բնակիչներն ու հյուրերը խորհրդային հայտնի բժշկի հավաքածուի շնորհիվ կարող են առնչվել Արծաթե դարի գեղանկարչությանը:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ «Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան»․ այս խորագրով ցուցահանդես է բացվել Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում՝ նվիրված թանգարանի հիմնադիր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր, խորհրդային ուրոլոգիայի դպրոցի ստեղծող Արամ Աբրահամյանի 125-ամյակին։ Ցուցահանդեսի բացումը միաժամանակ նվիրված է 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերին։ Քչերը գիտեն, որ ականավոր բժիշկ և ռուսական գեղանկարչության կոլեկցիոներ Աբրահամյանը մարտնչել է Սարդարապատի ճակատամարտում: Երբ թշնամին ներխուժել էր Արարատյան դաշտ և սպառնալիքի տակ էր Երևանը, 19-ամյա երիտասարդը ժամանակից շուտ հանձնեց ավարտական քննությունները և առանց վարանելու մեկնեց ռազմաճակատ՝ ձևավորված առանձին գումարտակի կազմում: Լեռնահեծելազորային գումարտակի շարքերում նա մարտնչել է Սարիղամիշի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի, Կարսի համար և մասնակցել է Սարդարապատի լեգենդար ճակատամարտին։
Арам Яковлевич Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Բժիշկ Արամ Աբրահամյանը
Ցուցահանդեսում ներկայացված են պրոֆեսորի լուսանկարները, փաստաթղթերը և անձնական իրերը, թանգարանի 40-ամյա պատմությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Աբրահամյանն աշխատել է Հայկական ԽՍՀ-ում որպես տարհանման հոսպիտալների առաջատար ուրոլոգ: Եվ պատերազմից չորս տարի անց նա դարձել է Կրեմլի բժշկական և սանիտարական վարչության գլխավոր ուրոլոգը: Ժամանակակիցները նրան անվանում էին «իմաստուն Արամ». տրամաբանությունը, օպերատիվ տեխնիկան և բժշկելու արվեստը միաձուլվել էին նրա մեջ։ 1949-1975թթ.Աբրահամյանը ղեկավարել է Մոսկվայի մարզային կլինիկական ինստիտուտի ուրոլոգիական կլինիկան:
Աբրահամյանի մոտ բուժվել է Չարենցը, նրա տանը հաճախ է հյուրընկալվել Իսահակյանը, իսկ Մարտիրոս Սարյանը նրան կոչում էր «Հայ Տրետյակով»: Բացի բուն բժշկական գործունեությունից, Աբրահամյանը ևս մեկ կիրք ուներ՝ արվեստը։ Նա հայտնի կոլեկցիոներ էր, հավաքում էր արծաթե դարաշրջանի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։
© Sputnik / Aram NersesyanՌուսական արվեստի թանգարանը Երևանում
Торжественная церемония открытия после реставрации Музея русского искусства (13 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Ռուսական արվեստի թանգարանը Երևանում
1980 թվականին Աբրահամյանն իրականացրել է իր վաղեմի մտահղացումն ու նկարների հավաքածուի մեծ մասը (ավելի քան 350 աշխատանք) նվիրել Հայաստանին:
«Ես ուզում եմ, որ որքան հնարավոր է շատ մարդ տեսնի այս ամենը, հաղորդակից լինի այս ամբողջ գեղեցկությանը։ Ես գիտեմ, թե Հայաստանում ինչպես են սիրում, ինչպես են հասկանում և գնահատում ռուսական մեծ մշակույթը։ Գիտեմ, և հենց այդ պատճառով էլ իմ հավաքածուն կտակել եմ Երևանին»,- ասել է պրոֆեսորը։
Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի 1979 թվականի հունվարի 16-ի թիվ 14 որոշմամբ որոշվեց ազատել Թամանյան փողոցում գտնվող Նորաձևության տան տարածքը և այն տրամադրել պրոֆեսոր Աբրահամյանին թանգարան ստեղծելու համար: Այն հանդիսավորությամբ բացվել է 1984 թվականին: Կյանքի վերջին 10 տարիներին Աբրահամյանը շարունակել է համալրել արդեն բացված թանգարանի հավաքածուն. այն հարստացել է ևս 80 կտավով:
Լրահոս
0