https://arm.sputniknews.ru/20240529/gnalu-em-ngn-pataskhan-stanalu-bagrat-srbazany-patrastvum-e-handipel-ghazarjanin-76371204.html
Գնալու եմ ՆԳՆ` պատասխան ստանալու. Բագրատ սրբազանը պատրաստվում է հանդիպել Ղազարյանին
Գնալու եմ ՆԳՆ` պատասխան ստանալու. Բագրատ սրբազանը պատրաստվում է հանդիպել Ղազարյանին
Sputnik Արմենիա
Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք։ 29.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-29T09:18+0400
2024-05-29T09:18+0400
2024-05-29T16:19+0400
տեր բագրատ գալստանյան
վահե ղազարյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76371587_0:0:1280:720_1920x0_80_0_0_28aa9e0b8959210be5843ea2864b062d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։Նշենք, որ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տերունական աղոթքով արդեն մեկնարկել է հավաքը։ Դեռ մայիսի 28-ին սրբազանը հայտարարել էր, որ այսօր առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։ Արձագանքելով Բագրատ սրբազանի կանչին` բազմաթիվ քաղաքացիներ եկել են հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է։Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք։Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Баграт Галстанян после митинга двинулся на встречу с министром ВД
Sputnik Արմենիա
Баграт Галстанян после митинга двинулся на встречу с министром ВД
2024-05-29T09:18+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76371587_194:0:1154:720_1920x0_80_0_0_d6a017f9958f039e42f24ff8f8b3882e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, видео, վահե ղազարյան, ներքին գործերի նախարարություն (նգն), «տավուշը հանուն հայրենիքի»
տեր բագրատ գալստանյան, видео, վահե ղազարյան, ներքին գործերի նախարարություն (նգն), «տավուշը հանուն հայրենիքի»
Գնալու եմ ՆԳՆ` պատասխան ստանալու. Բագրատ սրբազանը պատրաստվում է հանդիպել Ղազարյանին
09:18 29.05.2024 (Թարմացված է: 16:19 29.05.2024) Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։
Նշենք, որ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տերունական աղոթքով արդեն մեկնարկել է հավաքը։ Դեռ մայիսի 28-ին սրբազանը հայտարարել էր, որ այսօր առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։ Արձագանքելով Բագրատ սրբազանի կանչին` բազմաթիվ քաղաքացիներ եկել են հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։
«Գնալու եմ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պահանջեմ ու բացատրություն ստանամ ամբողջ գործածի համար, ինչպես նաև հարցադրում անեմ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս... Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը։
Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է։
Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։