00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեկվա տեղի ունեցածը սրբապղծություն էր. Բագրատ սրբազանը` Սարդարապատում միջադեպի մասին

© Photo : Grigor Yepremyan / Info Service Dept of the Mother SeeՈստիկանները խոչընդոտում են կաթողիկոսի մուտքը Սարդարապատ
Ոստիկանները խոչընդոտում են կաթողիկոսի մուտքը Սարդարապատ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Ոստիկանները խոչընդոտում են կաթողիկոսի մուտքը Սարդարապատ
Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշում է, որ այժմ ՀՀ իշխանության համար մեկ նպատակ կա` աթոռ և իշխանություն։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հանրապետության օրվա առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի և մի շարք հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր թույլ չտալը սրբապղծություն էր։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ քիչ անց եկեղեցու բակում կմեկնարծի շարժման և դրա աջակիցների հավաքը, ինչից հետո հնարավոր են գործողություններ։
«Որ ասեմ դատապարտելի է` քիչ է։ Երեկ տեղի է ունեցել մեր վերջին ժամանակաշրջանի ամենամեծ սրբապղծությունը` փորձելով ոստիկանական ուժերով կասեցնել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն հայոց հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք…»,– նշեց Բագրատ սրբազանը։
Հարցին` արդյոք այդ քայլով ՀՀ իշխանությունը վրեժխնդիր էր լինում եկեղեցուց և անձամբ իրենից, սրբազանը նշեց` ինքն այլևս չի զարմանում ոչնչից։
«Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ։ Իրենց համար մեկ բան կա` աթոռ և իշխանություն»,– ասաց շարժման առաջնորդը։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0