00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն մշակում է թվային վերականգնողական հարթակ հաշմանդամություն ունեցող անձանց համար

© Sputnik / Мария ДевахинаՏեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» թեմայով
Տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» թեմայով - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» թեմայով
Բաժանորդագրվել
Հետագայում նոր վերականգնողական հարթակը դուրս կգա ԵԱՏՄ սահմաններից, և դրան կմասնակցեն տասնյակ երկրներ։
Առաջիկա 2 տարիներին ԵԱՏՄ-ում կգործարկվի Attilan վերականգնողական միջազգային հարթակը։ Այս մասին «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների տնօրինության ղեկավար Ալեքսանդր Պետրովը։
«Attilan հեռուստավերականգնողական հարթակը նոր-նոր է գործարկվում։ Նախագիծը բարդ է, այն նախատեսված է հիվանդների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ էկոհամակարգ ստեղծելու համար։ Այն կգործարկվի երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի մասնակցությամբ։ Նախագիծը կօգնի թվային գործիքների օգնությամբ անցնել պացիենտների հարմարավետ սպասարկման։ Այս հարթակի շնորհիվ նրանք կկարողանան գտնել նաև բարդ պրոթեզներ կամ մանկասայլակներ։ Նախագծին կմասնակցեն բարեգործական հիմնադրամներ, բժիշկներ, վերականգնողական կենտրոններ, պրոթեզներ արտադրողներ», - նշել է Պետրովը։
Նա տեղեկացրել է, որ հարթակը կգործարկվի 25 ամսվա ընթացքում և հույս հայտնել, որ հետագայում այն դուրս կգա ԵԱՏՄ սահմաններից, դրան կմասնակցեն տասնյակ երկրներ:
Իր հերթին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Attilan հարթակի ստեղծողների խնդիրը պրոթեզավորման կարիք ունեցողների համար հարմարավետ ծառայությունների ստեղծումն է: Նրա խոսքով՝ թվային լուծումները թույլ են տալիս արագ և օպերատիվ կերպով սպառողներին հասցնել այս ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումները։
«Գաղտնիք չէ, որ այսօր պրոթեզավորման գործում շատ են նորամուծությունները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից, որոնք որակապես փոխում են պրոթեզավորման կարիք ունեցող մարդկանց կյանքը: Եվ եվրասիական տարածքում նման թվային հարթակի ստեղծումը թույլ կտա կուտակել այդ ոլորտի բոլոր ձեռքբերումները։ Իսկ մեզ մոտ մշակումները, պարզվում է, շատ են։ Ժամանակակից, հաջողված մշակումներ, որոնք հեշտացնում են հաշմանդամների կյանքը», - ընդգծել է Սարգսյանը։
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 10 տարի առաջ՝ 2014 թ-ի մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Հետագայում դրան միացել են Հայաստանն ու Ղրղզստանը։
Լրահոս
0