00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր է Վահե Ղազարյանը. ԱԺ–ում բյուջեի կատարողականի քննարկումը վերածվեց վիճաբանության

Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորները 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման նիստին առավոտյան ներկա չէին ու եկել էին կոնկրետ հարցեր ուղղելու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ո՞ւր է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Այս հարցն էր մտահոգում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որն այսօր ՀՀ ԱԺ–ում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի փոխարեն պահանջեց հենց նախարարի ներկայությունը։
«Հանձնաժողովային քննարկումների օրակարգով նախատեսված է, որ զեկույցով հանդես պետք է գա հենց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նրա փոխարեն եկել է փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հիմա ասեք, հասկանամ, որ ես էլ իմանամ` այս նիստին մասնակցո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գալ հանձնաժողովի նիստին»,– հայտարարեց նա։
«Ձեզնից ոչ ոք չի վախեցել»,– արձագանքեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Վեճին փորձեց միջամտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը` ասելով, որ դա Անդրանիկ Քոչարյանի անմիջական պարտականությունն է` ապահովել նախարարի ներկայությունը նիստին։
Ապրանքների ի՞նչ ծավալ է արտահանվում Ռուսաստան. ՀՀ ֆինանսների նախարարի պարզաբանումը
«Մատդ ծալի»,– ասաց Վարդանյանը Քոչարյանին, որն այդ պահին ցուցամատը պատգամավորի ուղղությամբ պարզած դիտողություն էր անում։
Արդյունքում «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորները սկսեցին բուռն վիճաբանել` միմյանց փոխադարձ վիրավորելով։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման նիստին առավոտյան ներկա չէին ու եկել էին կոնկրետ հարցեր ուղղելու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Հավելենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, այսօր ՆԳՆ շենքի մոտ էին և պահանջում էին հանդիպում նախարար Վահե Ղազարյանի հետ։ Բագրատ սրբազանը սպասում էր, որ նախարարն իջնի և պատասխան տա մի շարք հարցերի։
Վահե Ղազարյանը խոսնակի միջոցով սրբազանին առաջարկեց առանձին հանդիպել, սակայն վերջինս չհամաձայնեց, և հանդիպումն այդպես էլ չկայացավ։
Լրահոս
0