00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:49
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վաղն առավոտից մեր գործողությունները լինելու են միասին»․ Բագրատ սրբազան

© Sputnik / Marianna PaytyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Շարժման առաջնորդը բոլորին հորդորեց գնալ հանգստանալու` շեշտելով, որ դա շատ կարևոր է։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ակտիվ գործողությունները սկսվելու են վաղն առավոտյան ժամը 08։00-ից։ Սարդարապատի հուշահամալիրից ավտոերթով Հանրապետություն հրապարակ հասնելուց հետո այս հայտարարությունն արեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում. անելիք ունենք։ Այլևս չենք տարածվելու, որովհետև մեր գործողությունները լինելու են միասին»,- նշեց սրբազանը։
Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրեց նախապես չհայտարարել, որովհետև երբ հայտարարում են, իրենցից առաջ տեղում են հայտնվում «дети» գրառմամբ ավտոբուսով ոստիկանները։
Իսկ ի՞նչ է հիմա արվելու․ Բագրատ սրբազանն առաջարկեց նստել մեքենաները և որքան կարող են ուժեղ ու երկար ազդանշան տալ։ Հիշեցրեց, որ երեկ ոստիկանները տղաներից մեկին դաժան ծեծի են ենթարկել ազդանշան տալու համար։ Երիտասարդին տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց՝ գլխի վնասվածքով։
«Հիմա մենք ազդանշան կտանք ի աջակցություն մեր տղայի և նաև ի անհամաձայնություն, մեղմ ասած, ոստիկանական անհասկանալի վարքագծի»,- նշեց սրբազանը։
Շարժման առաջնորդը բոլորին հորդորեց գնալ հանգստանալու` ճանապարհին ազդանշաններ հնչեցնելով։ Շեշտեց՝ հանգիստը շատ կարևոր է։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0