https://arm.sputniknews.ru/20240528/lemkini-instituty-stvoragrahavaq-e-nakhadzernel-baqvi-haj-gerinerin-azat-ardzakelu-pahanjvov-76336715.html
Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է նախաձեռնել Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է նախաձեռնել Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նրանց անազատության մեջ պահելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ 28.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-28T13:06+0400
2024-05-28T13:06+0400
2024-05-28T13:43+0400
լեմկինի ինստիտուտ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c50b9827f4f417cb7368b63fb028692.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը ստորագրահավաք է նախաձեռնել՝ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Համապատասխան հայտարարությունը հրապարկված է ինստիտուտի X-ի պաշտոնական էջում։Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանում արցախցի քաղաքական բանտարկյալներին շարունակական ապօրինի կալանքի տակ պահելու կապակցությամբ։ Ինստիտուտը դիմում է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում:Ընդգծվում է, որ նրանց ձերբակալությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_67:0:1492:1069_1920x0_80_0_0_882c62e8e876536e61cd5d1be7917b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեմկինի ինստիտուտ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
լեմկինի ինստիտուտ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է նախաձեռնել Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
13:06 28.05.2024 (Թարմացված է: 13:43 28.05.2024) Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նրանց անազատության մեջ պահելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը ստորագրահավաք է նախաձեռնել՝ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Համապատասխան հայտարարությունը հրապարկված է ինստիտուտի
X-ի պաշտոնական էջում։
«Ստորագրելով սա՝ դուք կարող եք քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից պահվող արցախահայության, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից մի քանիսը արդեն ապօրինի պահվում են տարիներ շարունակ»,- շեշտված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանում արցախցի քաղաքական բանտարկյալներին շարունակական ապօրինի կալանքի տակ պահելու կապակցությամբ։ Ինստիտուտը դիմում է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում:
Ընդգծվում է, որ նրանց ձերբակալությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։