00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը Ռուսաստանից 500 մլն դոլար արժողության 12 ուղղաթիռ կգնի. ԶԼՄ

Աֆղանստանի ազգային բանակի ռազմաօդային կորպուսի Մի-17 ուղղաթիռը
Աֆղանստանի ազգային բանակի ռազմաօդային կորպուսի Մի-17 ուղղաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2024
Բաժանորդագրվել
Ռուսական ուղղաթիռներ գնելու որոշումը կայացվել է Իրանի նախագահին տեղափոխող ինքնաթիռի կործանումից մի քանի օր անց։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ 12 Մի-17 ուղղաթիռ գնելու համար, որոնք կօգտագործվեն Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը սպասարկելու համար։ Ըստ Avio News-ի՝ գործարքի արժեքը կկազմի մոտ 500 միլիոն դոլար: «Ռուսաստանի ուղղաթիռներ» պետական ընկերությունը կարող է առաջին չորս ուղղաթիռները Իրանին մատակարարել արդեն 2025 թվականի մարտին։
Այժմ պայմանագիրը դեռ պետք է համաձայնեցվի Իրանի արդյունաբերության նախարարության հետ։ Նոր ուղղաթիռները հագեցած կլինեն գիշերային տեսանելիության համակարգերով, որոնք թույլ կտան թռիչքներ իրականացնել վատ տեսանելիության պայմաններում։
Ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը կնքվել է ողբերգական ավիավթարից մի քանի օր անց, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը և նրանց ուղեկցողները։ Ամերիկյան արտադրության Bell-212 ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում։
Լրահոս
0