00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաններ կտեղադրվեն. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սարդարապատում

© Sputnik / Asatur YesayantsԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Սրբազանը շրջեց հուշահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտում զոհվածների շիրիմներին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով հասան Սարդարապատ, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում նրանց։
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ մնալու են Սարդարապատում` մայիսի 28-ին նշելու Հանրապետության օրը։
Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ կգիշերի Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում։ Շարժման անդամներից մեկը հայտնեց, որ վրաններ են տեղադրվելու անձրևից պաշտպանվելու համար, իսկ մեքենաներն էլ կանգնեցնելու են այնպես, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մայիսի 28-ին այցելել հուշահամալիր։
Սրբազանը շրջեց հուշահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտում զոհվածների շիրիմներին և ասաց, որ պետք է այդ անձանց արժանի լինել։
«Պետք է արժանի լինել թե՛ նախնիներին, թե՛ ներկա հերոսներին, նրանց, ովքեր իրենց կյանքի ընծայումով կերտել են մեր կյանքը»,– ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0