00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Իրանի հետ հարաբերությունների խորացումը չի օգնի ՀՀ–ին. փորձագետը` ՌԴ–ից հեռանալու մասին

© Sputnik / Vladimir Trefilov / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Եվսեև
Վլադիմիր Եվսեև - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Վլադիմիր Եվսեև
Բաժանորդագրվել
Վլադիմիր Եվսեևը Հարավային Կովկասի երկրներին խորհուրդ է տալիս ռազմական հատուկ գործողության ֆոնին Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի թուլացման հետ կապված սխալ եզրակացություններ չանել։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը, չնայած Հարավային Կովկասի հարցում ունեցած դիրքորոշումների որոշակի անհամապատասխանությանը, այնուամենայնիվ, համակարգում են իրենց ջանքերը տարածաշրջանում։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում «Իրանը սգից հետո․ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային անվտանգության հարցեր» կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները սխալմամբ կարծում են, որ Իրանի հետ հարաբերությունների խորացումը կարող է փոխհատուցել Ռուսաստանից հեռանալը։ Եվսեևը վստահ է, որ դա միանգամայն անհնար է, հատկապես այն պայմաններում, երբ ռուսական ազդեցությունը Հայաստանում փորձում են փոխհատուցել տրամագծորեն հակառակ շահեր հետապնդող պետությունների՝ Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլոց հաշվին։
«Անհնար է Ռուսաստանը փոխարինել այլ պետություններով։ Եվ Իրանը չի կարող փոխարինել ՌԴ-ին, դա միանգամայն ակնհայտ է։ Ենթադրենք` Հայաստանը կարծում է, որ իրենց կփրկեն ամերիկացիները, բայց ես կարծում եմ, որ դա կատարյալ հիմարություն է։ Սխալ կլիներ անտեսել Ռուսաստանի շահերը՝ սահմանափակելով, օրինակ, փոխգործակցությունը սահմանային ծառայության ոլորտում։ Եթե Հայաստանը շարունակի անել այն, ինչ հիմա է անում, չգիտեմ` ինչպես է ընդհանրապես պահպանելու տարածքային ամբողջականությունը», - եզրափակել է ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչը։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այն հույսերին, որ որևէ պետություն պետք է կանխի Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև «միջանցքի» ստեղծումը` Եվսեևն ընդգծել է, որ հարցն այստեղ այլ կերպ պետք է հնչի. ոչ թե «արդյոք Իրանը կպատերազմի՞ Հայաստանի համար», այլ «արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է ինքն իրեն պաշտպանել»։
«Հայաստանի ղեկավարության կամ նույնիսկ հայ ժողովրդի մի մասի ձգտումը, թե ինչ-որ մեկը կգա իրենց համար կռվելու, ուղղակի անհիմն է։ Ժամանակն է վերջապես հասկանալ, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է պաշտպանի իր սահմանները։ Եվ պետք չէ փնտրել, թե ով է գալու և փրկի Հայաստանը։ Որ, օրինակ, Ֆրանսիան կգա։ Թե Ֆրանսիան ինչպես է «գալիս», մենք գիտենք Ուկրաինայում ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի գործունեությունից»,- նշել է ռազմական փորձագետը։
Նա տարածաշրջանի երկրների ղեկավարություններին խորհուրդ է տվել ռազմական հատուկ գործողության ֆոնին Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի թուլացման վերաբերյալ սխալ եզրակացություններ չանել։
«Կարծում եմ, որ Բաքվում չպետք է ավելորդ անգամ մտածեն Ռուսաստանի թուլության մասին։ ՌԴ-ն բավականաչափ ուժեր ունի։ Ե՛վ Բաքվում, և Երևանում չպետք է թյուր գնահատականներ ունենան։ Եվ եթե Ռուսաստանը հատուկ գործողության զուգահեռ կարող է Սու-35 ինքնաթիռներ մատակարարել Իրանին, ապա հավանաբար կարող է անհրաժեշտության դեպքում տարածաշրջանային սահմանների արմատական փոփոխություններ թույլ չտալ։ Այս իրավիճակում որքանո՞վ կարող են օգնել բոլոր տեսակի դիտորդական առաքելությունները (նկատի ունի ԵՄ առաքելությանը հայ-ադրբեջանական սահմանին. խմբ)։ Վստահ չեմ»,- նշել է փորձագետը։
Վերջում նա ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը։ Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերությունները նա անվանել է «գործընկերային», Հայաստանի հետ՝ «բարդ», իսկ ահա ռուս-վրացական հարաբերություններում նա «որոշակի պոզիտիվ» է տեսնում։
Եվսեևը կարծում է, որ յուրաքանչյուր կոնկրետ հանրապետությունում Ռուսաստանը կարող էր փոխգործակցության հնարավոր ոլորտներ գտնել, որոնցում կողմերը կարող էին գործել իրենց շահերից ելնելով՝ միևնույն ժամանակ չխանգարելով միմյանց:
Լրահոս
0