00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կլինի իրական խաղաղություն. ՀՀ ԱԳ նախկին նախարարը հստակ պատասխան ունի

© Sputnik / Andranik GhazaryanԱրա Այվազյան
Արա Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Արա Այվազյան
Բաժանորդագրվել
Արա Այվազյանն այն համոզմանն է, որ ժողովրդավարության քողի ներքո ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում ու երկիրը տանում են անորոշ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ–ում իրական խաղաղությունն կլինի այն ժամանակ, երբ վերականգնվի արտաքին քաղաքականության բալանսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Մեր արտաքին քաղաքականության բովանդակությունը պետք է լինի զսպման քաղաքականություն։ Այդպես ասելով` նախևառաջ նկատի ունեմ դիվանագիտական, քաղաքական քայլերը»,– նկատեց նախկին նախարարը։
Նա հիշեցրեց, որ դեռ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը խոսում էր բալանսավորված, 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, մինչդեռ 2018 թվականին խոսույթը փոխվեց և առաջ եկավ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն եզրույթը։
Հիմնվելով համաշխարհային հեղինակավոր մի շարք վերլուծությունների վրա` Այվազյանը ևս այն համոզմանն է, որ այսօր ՀՀ–ն ու Վրաստանը փոխվում են տեղերով. եթե 2000–ականների սկզբին` Սաակաշվիլու կառավարման տարիներին, Վրաստանը բռնեց հակառուսականության գիծը և կորցրեց զգալի տարածքներ, ապա այսօր նույն ուղու վրա է Հայաստանը։
«Ժողովրդավարության քողի ներքո սկզբում թաքուն, հիմա արդեն բացահայտորեն ՀՀ–ն դիրքավորվում է որպես հակառուսականության բաստիոն։ Այնինչ աշխարհում ժողովրդավարություն հասկացողությունը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Եթե նախկինում ժողովրդավարության թե արժեհամակարգը, թե սկզբունքները շատ հոգեհարազատ էին` հատկապես, երբ ապրել ես Խորհրդային Միության մեջ, ապա հիմա դու ժողովրդավար երկիր ես ընկալվում, եթե որդեգրում ես հակառուսական հռետորաբանություն»,– ընդգծեց դիվանագետը։
Այսօր, ըստ նրա` Վրաստանն է գնում կոմպլեմենտար արտաքին քաղաքականության, մինչդեռ ՀՀ բազմավեկտոր գիծն անահասկանալի տեղ է տանում երկիրը։
Անդրադառնալով այսօր ընթացող սահմանազատման գործընթացին` Այվազյանը նշեց, որ համաձայն չէ ՀՀ իշխանությունների այն ձևակերպման հետ, թե իրականացվող գործընթացը կարևորագույն դիվանագիտական հաջողություն է, որը Հայաստանի համար լեգիտիմություն և կայունություն կբերի։
«Սահմանազոտւմ կոչվածը դա Ադրբեջանի ու նրա թիկունքում կանգնած Թուրքիայի` հեռուն գնացող ռազմավարական ծրագիրն է, որի նպատակը՝ լավագույն դեպքում ՀՀ–ն թողնել ոչ կենսունակ մի երկիր, մի գաճաճ պետություն` փոքրիկ տարածքով ու ազդեցությամբ»,– նկատեց ԱԳ նախկին նախարարը։
Նա հիշեցրեց, որ աշխարհում բազմաթիվ են պետությունները, որոնք չունեն սահմանազատված սահմաններ, ու դա երբեք խնդիր չի դարձնել հարևանների հետ հարաբերություններում։
Տավուշում սահմանազատման արդյունքում 24 դիրք է հանձնվում Ադրբեջանին. քաղաքագետ
«Այս իշխանությունների կողմից անընդհատ նշվող լեգիտիմություն բառն ընդամենը խոսույթ է, որի նպատակն է թաքցնել այս կառավարության անվերջանալի զիջումային քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի թելադրանքով»,– համոզմունք հայտնեց նախկին նախարարը։
Արա Այվազյանը եղել է դիվանագետ դեռ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման տարիներին ու չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի առաջ որևէ պետության կողմից դրվեր սահմանների ճշտգրտման կամ լեգիտիմության հարց. նման պահանջ երբևիցե չի ձևակերպվել ու չի բարձրացվել։
Լրահոս
0