00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեհափառ հայրապետին խնդրել եմ երեսնամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ սրբազան

Բաժանորդագրվել
ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Չգիտեմ անկեղծորեն՝ մեր տերն ինչու և ինչպես բերեց ու հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օրվանից ասել եմ՝ այս պայքարը չակնկալիքների պայքար է, մարդիկ չեն հասկացել՝ սա ինչ է, որովհետև իրենց ամբողջ կյանքը եղել է նյութական իմաստով ակնկալիքների մասին՝աթոռի, փողի, ես չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չեմ ունենալու ոչ այդ պաշտոնի, ոչ մնացած աստիճանների ակնկալիքը, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Րոպեներ առաջ ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը նույն հրապարակում հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
«Սահմանագոտուց սկսված այս շարժումը Տիրոջ օրհնությամբ բերեց ու հասցրեց այս հանգրվանին, վստահ եմ, որ կհասցնի նաև մյուս հանգրվանին։ Ես երբեք՝ իմ կյանքի որևէ հանգամանքում չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ստանձնել եմ, սխալների դեպքում ընդունել, անդրադարձել և փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում՝ տարածել իմ շուրջը գտնվող ժողովրդի վրա որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում։ Այս իմաստով, նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ, լեզուս էլ չի պտտվում ասռելու՝ վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, վեհափառ հայրապետի հետ, իր նախագահությամբ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին, ներկայացնելով իմ իրավիճակը, խնդրել եմ այս երեսնամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Լրահոս
0