https://arm.sputniknews.ru/20240526/stipvats-einq-pajqarel-voch-miajn-khaghadashtum-ajlev-khaghadashtic-durs-pjuniki-sepakanater-76267035.html
Ստիպված էինք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլև խաղադաշտից դուրս. «Փյունիկի» սեփականատեր
Ստիպված էինք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլև խաղադաշտից դուրս. «Փյունիկի» սեփականատեր
Sputnik Արմենիա
«Փյունիկը» 16-րդ անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։ Երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է դժվարությունների մասին։ 26.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-26T21:48+0400
2024-05-26T21:48+0400
2024-05-26T21:48+0400
փյունիկ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
արթուր սողոմոնյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/19/76228227_0:162:1080:770_1920x0_80_0_0_084ac1d14aac56fa3e6ddde26d1a25c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիս - Sputnik. Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում խնդիրներ ուներ առաջին հերթին ոչ թե խաղադաշտում, այլ խաղադաշտից դուրս։ Այն մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։Հայտնել էինք, որ երեկ «Փյունիկը» Գյումրիում 1։0 հաշվով հաղթելով «Շիրակին» դարձավ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի չեմպիոնը։«Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումից հետո երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը չի թաքցրել իր ուրախությունը և պատմել է, թե ինչքան դժվար էր եղել հասնել այս նվաճմանը։«Մրցաշրջանը մեզ համար հատուկ էր, որովհետև, ցավոք, մենք ստիպված էինք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս։ Դա առաջին հերթին վերաբերում է ՀՖՖ-ի ագրեսիային ու ոչ պրոֆեսիոնալ գործողություններին։ Ամեն ինչ գնում էր նրան, որ «Փյունիկը» դուրս գար առաջնությունից դեռևս աշնանը։ Բայց թիմի ֆուտբոլիստները դրսևորեցին բնավորություն, բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ, հրաշալի աշխատեց մարզչական կազմը, և թիմը կարողացավ տոն մատուցել իր երկրպագուներին։ Սպասում ենք մեր երկրպագուներին արդեն Չեմպիոնների լիգայի հանդիպումներին», - ասաց Արթուր Սողոմոնյանը։Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չեմպիոնությունը «Փյունիկը» նվիրում է թիմի նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին, որը վաղաժամ հեռացավ կյանքից մեկ ամիս առաջ։«Փյունիկը» շարունակում է մնալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, այն 16-րդ անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/19/76228227_0:129:1080:939_1920x0_80_0_0_7c9abf2bab471ab06acb783c21034b24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փյունիկ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, արթուր սողոմոնյան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
փյունիկ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, արթուր սողոմոնյան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ստիպված էինք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլև խաղադաշտից դուրս. «Փյունիկի» սեփականատեր
«Փյունիկը» 16-րդ անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։ Երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է դժվարությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիս - Sputnik. Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում խնդիրներ ուներ առաջին հերթին ոչ թե խաղադաշտում, այլ խաղադաշտից դուրս։ Այն մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Հայտնել էինք, որ երեկ «Փյունիկը» Գյումրիում 1։0 հաշվով
հաղթելով «Շիրակին» դարձավ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի չեմպիոնը։
«Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումից հետո երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը չի թաքցրել իր ուրախությունը և պատմել է, թե ինչքան դժվար էր եղել հասնել այս նվաճմանը։
2023 թվականի աշնանը ՀՖՖ-ն «Փյունիկին»` չեմպիոնական մրցավազքի հավակնորդներից մեկին, զրկեց մարզադաշտից ու մերժեց մարզումային խաղադաշտեր տրամադրել։ Բայց Հայաստանի տիտղոսակիր թիմը կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից ու ի վերջո հասավ իր նպատակին։
«Մրցաշրջանը մեզ համար հատուկ էր, որովհետև, ցավոք, մենք ստիպված էինք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս։ Դա առաջին հերթին վերաբերում է ՀՖՖ-ի ագրեսիային ու ոչ պրոֆեսիոնալ գործողություններին։ Ամեն ինչ գնում էր նրան, որ «Փյունիկը» դուրս գար առաջնությունից դեռևս աշնանը։ Բայց թիմի ֆուտբոլիստները դրսևորեցին բնավորություն, բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ, հրաշալի աշխատեց մարզչական կազմը, և թիմը կարողացավ տոն մատուցել իր երկրպագուներին։ Սպասում ենք մեր երկրպագուներին արդեն Չեմպիոնների լիգայի հանդիպումներին», - ասաց Արթուր Սողոմոնյանը։
Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չեմպիոնությունը «Փյունիկը» նվիրում է թիմի նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին, որը վաղաժամ հեռացավ կյանքից մեկ ամիս առաջ։
Առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից առաջ «Փյունիկը» 6 միավորի առավելություն ուներ հիմնական մրցակիցների նկատմամբ, բայց կորցրեց այդ առավելությունը, ու մրցաշարի վերջնամասում, միայն կամային որակների շնորհիվ, թիմը կարողացավ շրջանցել «Նոային» ու հետո նվաճել չեմպիոնի կոչումը։
«Փյունիկը» շարունակում է մնալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, այն 16-րդ անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։