00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ուսումնասիրել տիեզերքը և միլիոններ խնայել. իտալացին պատրաստ է գործակցել հայերի հետ

© Sputnik / Aram GareginyanՏոմազո Դորիգո
Տոմազո Դորիգո - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2024
Տոմազո Դորիգո
Բաժանորդագրվել
Մեքենայական ուսուցումը կարող է միլիոնավոր եվրոներ խնայել տիեզերական ճառագայթների ուսումնասիրության ոլորտում: Տոմազո Դորիգոն աշխատում է այդպիսի ալգորիթմների վրա, ընդ որում՝ ոչ միայն տիեզերքի համար:
Պադուայի համալսարանի (Իտալիա) պրոֆեսոր Տոմազո Դորիգոյի մշակած մեքենայական ուսուցման նոր ծրագրաշարը կարող է բարձրացնել գիտական և ճարտարագիտական, այդ թվում՝ մյուոնային տոմոգրաֆիայի նոր տեխնոլոգիայի մշակումների ճշգրտությունը։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Գիտնականն իր աշխատանքները ներկայացրել է Երևանում USERN միջազգային կոնգրեսի շրջանակում, որն անցյալ տարի անցկացվել է Հայ-ռուսական համալսարանում:
Գիտնականների թիմը՝ Դորիգոյի ղեկավարությամբ, մյուոնային դետեկտորների աշխատանքը օպտիմալացնելու համար առանձին ծրագրային մոդուլ է մշակում (կոդի մի մասը պրոֆեսորն ինքն է գրում)։ Այդպիսի դետեկտորները ավելի ու ավելի լայնորեն են օգտագործվում ամբողջ աշխարհում (ռենտգենյան սարքերի նկատմամբ դրանց առավելությունը ճառագայթման բացակայությունն է):
Գիտության մեջ մեքենայական ուսուցման ալգորիթմների «աստեղային ժամը» սկսվեց 2012թ.-ին, երբ CERN-ի (Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն) գիտնականների մի մեծ խումբ, որի կազմում է նաև Դորիգոն, դրանք օգտագործեց Հիգսի բոզոնի հայտնաբերման համար․ այդ մասնիկը կարող է բացատրել, թե ինչպես են ատոմները զանգված ստացել նոր ծնվող Տիեզերքում:
«Մինչ այդ գիտության մեջ մեքենայական ուսուցմանը կասկածանքով էին վերաբերվում, իսկ հիմա առանց դրա չեն կարողանում գլուխ հանել»,-նշեց Դորիգոն:
Հիմա նա նոր սերնդի ծրագրաշար է մշակում, որը նույնպես մեքենայական ուսուցման օգնությամբ կօգնի առավելագույն ճշգրտությամբ կազմել գիտափորձերի դիզայնը։ Գիտնականի խոսքով` արհեստական բանականությունը չի կարող փոխարինել գիտնականներին, սակայն կարող է օգնել փորձերն արագացնելու հարցում։
«Փորձերի մշակումն ու օպտիմալացման նոր մակարդակ ունեցող սարքավորումների հավաքումը կարող են երկու կարգով (մի քանի հարյուր անգամ. խմբ.) բարձրացնել չափումների արդյունավետությունը։ Սա հսկայական առաջընթաց է տարրական մասնիկների ֆիզիկայում, որտեղ նույնիսկ 1 տոկոս ճշգրտության ավելացումը շատ լավ արդյունք է համարվում»,-ասաց Դորիգոն։
Նրա ղեկավարությամբ գրված մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործվում են նաև տիեզերական ճառագայթների մշտադիտարկման միջազգային նախագծում՝ այսպես կոչված «Չերենկովի դետեկտորների» օգնությամբ (դրանք այդպես են անվանել ի պատիվ խորհրդային հռչակավոր ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պավել Չերենկովի)։ Այդ դետեկտորները (ջրով լցված մեծ ավազաններ են) օգնում են դիտարկել լույսի արագությունից բարձր արագությամբ շարժվող մասնիկները։ Ջրի մեջ լույսի արագությունը նվազում է իր սովորական արագությունից մոտ 75 տոկոսով, և երբ ֆոտոնները (լույսի մասնիկները) բախվում են ջրի մոլեկուլներին, դրանք կապույտ լույս են արձակում (որ հայտնի է որպես Չերենկովի ճառագայթում)։
Միջազգային գիտափորձի շրջանակում նախատեսվում է այդպիսի դետեկտորներ տեղադրել Չիլիում՝ Անդյան լեռներում, 5000 մ բարձրության վրա: Սկզբում նախագծի արժեքը գնահատվել է 60 մլն եվրո, սակայն մեքենայական ուսուցման գործիքները կարող են այդ թիվը նվազեցնել 20-30%-ով:
Դորիգոյի ծրագրային համալիրն այժմ ակտիվորեն օգտագործվում է նեյտրինոյի (Տիեզերքի ամենատարածված տարրական մասնիկներից մեկը) դետեկտորների օպտիմալացման համար։ Նեյտրինոները չափերով մոտ են էլեկտրոններին, բայց էլեկտրական լիցք չունեն, ուստի դրանք գրեթե անհնար է դիտարկել որևէ գործիքի միջոցով: Սառույցը այն սակավաթիվ նյութերից է, որի հետ նեյտրինոն շփման մեջ է մտնում, այդ իսկ պատճառով նեյտրինոյի դիտարաններից մեկը գտնվում է Հարավային բևեռի մոտ (IceCube observatory)։
Դորիգոյի ղեկավարության տակ գտնվող գիտնականների թիմում 42 մարդ կա, այդ թվում՝ մի քանի ռուսաստանցիներ։ Հայեր դեռ չկան, բայց պրոֆեսորը պատրաստ է դիտարկել Հայաստանի գործընկերների հետ համագործակցության ցանկացած հնարավորություն։
Լրահոս
0