https://arm.sputniknews.ru/20240525/stepanakerti-qaghaqapety-nujnpes-meghadrvum-e-khardakhutjan-u-pastatghter-keghtselu-hamar-76215692.html
Ստեփանակերտի քաղաքապետը նույնպես մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար
Ստեփանակերտի քաղաքապետը նույնպես մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար
Sputnik Արմենիա
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 4 անձ է ձերբակալվել։ 25.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-25T16:56+0400
2024-05-25T16:56+0400
2024-05-25T17:03+0400
դավիթ սարգսյան
մեղադրանք
ստեփանակերտ
խարդախություն
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25320978_0:83:1601:983_1920x0_80_0_0_e8ff39a57484dc4fe8ecbc78038208f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում թեև միայն անվան սկզբնատառերն են նշված, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը նրա մասին է։Ավելի վաղ հայտնել ենք, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։Մասնավորապես, Դ.Ս.-ն խաբեության եղանակով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ։ Նա Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել է օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։Ս.Բ.-ն համապատասխան տեղեկանքներ է տրամադրել տվյալ ավտոմեքենաների համար գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ։Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին։ Դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ.Ս.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։Ս.Բ.-ի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի (խարդախության հանցակից) 3-րդ մասի 3-րդ կետով:Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել: Նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25320978_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8043b9c80e4e40f07cd2bc228d5dc7d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ սարգսյան, մեղադրանք, ստեփանակերտ, խարդախություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
դավիթ սարգսյան, մեղադրանք, ստեփանակերտ, խարդախություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
Ստեփանակերտի քաղաքապետը նույնպես մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար
16:56 25.05.2024 (Թարմացված է: 17:03 25.05.2024) Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 4 անձ է ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում թեև միայն անվան սկզբնատառերն են նշված, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը նրա մասին է։
Ավելի վաղ
հայտնել ենք, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։
ՔԿ-ն հայտնում է, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), Ս. Բ.-ի օժանդակությամբ, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու նշված անձանց հետ օգտագործել դրանք։
Մասնավորապես, Դ.Ս.-ն խաբեության եղանակով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ։ Նա Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել է օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Ս.Բ.-ն համապատասխան տեղեկանքներ է տրամադրել տվյալ ավտոմեքենաների համար գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ։
Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին։ Դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ առերևույթ հափշտակել են այլ անձանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» և «VAZ 212140» մակնիշների ավտոմեքենաներ։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ.Ս.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ս.Բ.-ի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի (խարդախության հանցակից) 3-րդ մասի 3-րդ կետով:
Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ
ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու
մեղադրանքով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո
ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես
խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։