00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մորիկոնե կրտսերը Երևանում կներկայացնի հոր՝ հայկական մոտիվներով սյուիտի պրեմիերան

© SputnikԱնդրեա Մորիկոնե
Անդրեա Մորիկոնե - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2024
Բաժանորդագրվել
Սյուիտը գրված է շրթհարմոնի, դաշնամուրի և լարային գործիքների համար։ Անդրեա Մորիկոնեն պատմեց, որ այն գրելիս հայրը ոգեշնչվել է հայկական մեղեդիներից։ Դա միակ անակնկալը չէ, որ պատրաստել են իտալացի և հայ երաժիշտները։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին՝ Անդրեա Մորիկոնեն, Երևանում կանցկացնի իր հոր նվագախմբային սյուիտներից մեկի համաշխարհային պրեմիերան։ Այս մասին նա ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Morricone Conducts Morricone» («Մորիկոնեն ղեկավարում է Մորիկոնեին») համերգի նախաշեմին կայացած ասուլիսում։
© SputnikԱնդրեա Մորիկոնեի ասուլիսը
Пресс-конференция Андреа Морриконе и директора международного музыкального фестиваля “Ереванские перспективы” Соны Арутюнян (25 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2024
Անդրեա Մորիկոնեի ասուլիսը
Սյուիտը գրված է շրթհարմոնի, դաշնամուրի և լարային գործիքների համար։ Նրա խոսքով՝ այդ համադրությունն անսպասելի է նաև այն պատճառով, որ ոգեշնչված է հայկական մեղեդիներից։
Այո, առաջին հայացքից անսպասելի համադրություն է (առավել ևս հայկական մեղեդիների համար,– խմբ.): Բայց Էնիո Մորիկոնեին չէր կաշկանդում իր ոգեշնչումը և ուղղորդում էր այն իր զգացմունքի հետևից, ավելացրեց Անդրեան:
«Այն հիմնված է հնչյունների և մեղեդիների վրա, որոնք հայրս քաղել է մեր մայրցամաքի այս հատվածի երաժշտական ավանդույթից (նկատի ունի Հայաստանը,– խմբ.): Սա ոչ թե վարիացիա է հորս հայտնի սաունդթրեքների թեմայով, այլ ինքնուրույն մեղեդի, որում շրթհարմոնը առաջատար է կոնտրապունկտում (այսինքն «տարբեր ձայներով»՝ խմբ.)», – պարզաբանել է Անդրեա Մորիկոնեն։
Նրա խոստովանությամբ` նույն կերպ՝ «կանոններից դուրս», գրվել է նաև «Պրոֆեսիոնալը» ֆիլմի հայտնի երաժշտությունը։ Նա հիմնականում երաժշտություն գրելուց առաջ դիտում էր ֆիլմը կամ դրա սցենարը, բայց այդ մեղեդին նա պարզապես նվագում է ռեժիսոր Սերջիո Լեոնեի համար՝ չիմանալով, թե ինչի մասին է լինելու ֆիլմը: Մորիկոնեի խոսքով՝ նրանք աշխատում էին համագործակցության հիանալի մթնոլորտում։
«Սերջիոն կարող էր խնդրել հորս ինչ-որ բան նվագել իր համար, կամ հայրս գնում էր նրա մոտ ու հարցնում․ «Ի՞նչ կուզես, որ նվագեմ քեզ համար»։ Սերջիոյի համար կարևոր էր, որ երաժշտությունը բխի հորս ներաշխարհից, նրա մտքերի ու զգացմունքների անհուն օվկիանոսից», - հիշում է կոմպոզիտորը։
Խոսելով հոր ժառանգության մասին՝ նա նաև հիշեցրեց, որ 2020թ-ին դիրիժորություն է արել նրա վերջին աշխատանքի՝ Tante pietre da ricordare («Որքան քարեր կան հիշողության մեջ») համար։ Այդ սյուիտը նա գրել է Ջենովայի քաղաքապետարանի խնդրանքով այն բանից հետո, երբ 2018թ-ին այդ քաղաքում մեծ կամրջի փլուզումը խլել է 43 մարդու կյանք։ Սյուիտը սկսվում է մենակատար աղջկա ձայնով։
Մահացել է լեգենդար կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
Անդրեա Մորիկոնեն իր վաղվա համերգը կբացի երգչախմբային ստեղծագործությամբ (իր դիրիժորական կարիերայում առաջին անգամ): Նրա ղեկավարությամբ բեմում միասին հանդես կգան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Roma Sinfonietta նվագախմբից (որը երկար տարիներ կատարում է Մորիկոնեի ստեղծագործությունները): Կհնչեն տարբեր ֆիլմերի մեղեդիներ. միմյանց կփոխարինեն գանգստերական «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի (նույնպես նկարահանվել է Սերջիո Լեոնեի կողմից) և 70-ականների «Մովսես» հեռուստաֆիլմի երաժշտական թեմաները: Վերջում, ինչպես հայտնեց Անդրեան, հանդիսատեսին ևս մեկ անակնկալ է սպասվում, որը նա չբացահայտեց։
© SputnikԱնդրեա Մորիկոնե
Пресс-конференция Андреа Морриконе и директора международного музыкального фестиваля “Ереванские перспективы” Соны Арутюнян (25 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2024
Անդրեա Մորիկոնե
Ավելացնենք, որ Անդրեա Մորիկոնեն հայտնի է և՛ որպես իր հոր երաժշտության նվիրյալ կատարող, և՛ որպես ինքնուրույն հեղինակ, այդ թվում նաև ֆիլմերի սաունդթրեքների (որոնց համար նա երկու անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել):
Լրահոս
0