https://arm.sputniknews.ru/20240524/putiny-miskum-e-na-ev-lukashenkvon-shpvel-en-voch-pashtvonakan-mtnvolvortum-76167862.html
Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում
Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում
Sputnik Արմենիա
Պուտինը երեկ ուշ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մինսկ: 24.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-24T09:47+0400
2024-05-24T09:47+0400
2024-05-24T12:03+0400
վլադիմիր պուտին
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76165375_0:139:1600:1039_1920x0_80_0_0_4f62529e72aca24a16504ca937151532.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում զրույցից հետո շարունակել են շփումը ոչ պաշտոնական մթնոլորտում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:Ռուսաստանի նախագահը ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մինսկ:Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահը, այնուհետև առաջնորդները մտքեր են փոխանակել այն թեմաների շուրջ, որոնք կցանկանային քննարկել առաջիկա բանակցությունների ընթացքում:Երեկ օդանավակայանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում նախագահները քննարկել են անվտանգության հարցերը։Իր հերթին Պուտինը նշել է, որ անվտանգության հարցերում երկու երկրների մոտ ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն նաև ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասնակցելու է Բելառուսը:Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Լուկաշենկոյի «ընդարձակ շփումը» տեղի կունենա նույն օրը երեկոյան, իսկ ուրբաթ օրը «կլինի այդ պաշտոնական այցի ամբողջական օրը»:Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգ, արդյունաբերական կոոպերացիա, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի առաջընթաց, անվտանգության ամրապնդում, հումանիտար ոլորտում փոխգործակցություն: Բացի այդ, ավանդաբար ուշադրության կենտրոնում կլինեն միջազգային օրակարգը, իրավիճակը տարածաշրջանում, ստեղծվող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքը։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76165375_16:0:1584:1176_1920x0_80_0_0_690ed6f7787d7cf6b077db508d6f9b14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս
վլադիմիր պուտին, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս
Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում
09:47 24.05.2024 (Թարմացված է: 12:03 24.05.2024) Պուտինը երեկ ուշ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մինսկ:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում զրույցից հետո շարունակել են շփումը ոչ պաշտոնական մթնոլորտում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի նախագահը ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մինսկ:
Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահը, այնուհետև առաջնորդները մտքեր են փոխանակել այն թեմաների շուրջ, որոնք կցանկանային քննարկել առաջիկա բանակցությունների ընթացքում:
Երեկ օդանավակայանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում նախագահները քննարկել են անվտանգության հարցերը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ անվտանգության և Կովկասի վերաբերյալ առաջարկներ կան, որոնք նա քննարկել է Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
Իր հերթին Պուտինը նշել է, որ անվտանգության հարցերում երկու երկրների մոտ ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն նաև ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասնակցելու է Բելառուսը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Լուկաշենկոյի «ընդարձակ շփումը» տեղի կունենա նույն օրը երեկոյան, իսկ ուրբաթ օրը «կլինի այդ պաշտոնական այցի ամբողջական օրը»:
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգ, արդյունաբերական կոոպերացիա, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի առաջընթաց, անվտանգության ամրապնդում, հումանիտար ոլորտում փոխգործակցություն: Բացի այդ, ավանդաբար ուշադրության կենտրոնում կլինեն միջազգային օրակարգը, իրավիճակը տարածաշրջանում, ստեղծվող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքը։