https://arm.sputniknews.ru/20240524/hhn-zbaghvatsutjan-pattsharvov-chi-karvogh-yndunel-2027ti-aph-khaghery-76183292.html
Հայաստանը զբաղվածության պատճառով չի կարող ընդունել 2027թ–ի ԱՊՀ խաղերը
Հայաստանը զբաղվածության պատճառով չի կարող ընդունել 2027թ–ի ԱՊՀ խաղերը
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը: 24.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-24T15:03+0400
2024-05-24T15:03+0400
2024-05-24T15:04+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
գյումրի
համաժողով
կարեն գիլոյան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76181768_0:167:1600:1067_1920x0_80_0_0_96c713514508cfcab1b3b374a525d5ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Հայաստանը հրաժարվել է 2027թ–ին ընդունել ԱՊՀ խաղերը` ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդն առաջարկն արել է այսօր ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում մեկնարկած համաժողովի ժամանակ։ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը:2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76181768_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bd08bd6a57f99cf20c2a110049fe6b34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գյումրի, համաժողով, կարեն գիլոյան, սպորտ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գյումրի, համաժողով, կարեն գիլոյան, սպորտ
Հայաստանը զբաղվածության պատճառով չի կարող ընդունել 2027թ–ի ԱՊՀ խաղերը
15:03 24.05.2024 (Թարմացված է: 15:04 24.05.2024) ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Հայաստանը հրաժարվել է 2027թ–ին ընդունել ԱՊՀ խաղերը` ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդն առաջարկն արել է այսօր ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում մեկնարկած համաժողովի ժամանակ։
«2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը»,– ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:
Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը:
2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:
Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ: