00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում. Լեո Նիկոլյանը՝ օդանավակայանի միջադեպի մասին

Բաժանորդագրվել
Ֆրանսահայ լրագրողը վիրավորված է Հայաստանի իշխանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության վերաբերմունքից։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը՝ մեկնաբանելով օդանավակայանի աշխատակիցների և իր մասնակցությամբ տեսանյութը։
Նշենք, որ երեկ երեկոյան սոցիալական ցանցերում տեսանյութ տարածվեց «Զվարթնոց» օդանավակայանում արդեն ավելի քան մեկ ամիս հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի և օդանավակայանի աշխատակիցների մասնակցությամբ։ Տեսանյութն անձայն էր, ուստի անհասկանալի էր, թե ինչի մասին են զրուցում Նիկոլյանն ու աշխատակիցները։ Կադրերում երևում էր, որ աշխատակիցներից մեկը ուսով մի քանի անգամ հրում է Նիկոլյանին, ինչից հետո նա վայր է ընկնում։
«Էդ վիդեոն, որ տեսել եք, նկարել ա մի մարդ, որ հեռվից` կաֆեից ա նկարել։ Մեկ–մեկ որ ես արդեն գժվում եմ, էստեղ, էս վիճակով, 33 օր հացադուլի մեջ, մեկ–մեկ սխալներ եմ անում, նման բաներ ա լինում, բայց դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում։ Էդ նույն անվտանգությունի աերոպորտի տղաները ինձ հա՛մ հարգում են, հա՛մ սիրում են, հա՛մ ինձ պաշտպանում են»,– Sputnik Արմենիային ասաց Նիկոլյանը։
Նիկոլյանը հայտարարեց՝ այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունը թողնում է, որ ինքը մահանա այստեղ։
Ֆրանսահայ լրագրողը նաև վիրավորված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության վերաբերմունքից․ ասում է՝ այս ընթացքում ոչ մի անգամ դիվանագիտական կառույցից չեն եկել և իր հետ չեն հանդիպել։ Իր հետ անձամբ չի հանդիպել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միայն աշխատակազմի ներկայացուցիչներ են եկել։
Ի դեպ

Սոցիալական ցանցերում Լեո Նիկոլյանի հետ կապված տեսանյութը տարածվելուց հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հայաստանի ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո պաշտպանի հանձնարարությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, արդեն համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։

Նիկոլյանը նշեց, որ հրաժարվել է ոչ միայն սննդից, այլև իրեն առաջարկվող դեղորայքից, մինչդեռ ինքը մի շարք հիվանդություններ ունի, այդ թվում՝ սրտի խնդիրրներ, թոքի քաղցկեղ։ Նիկոլյանի խոսքով՝ այս պահին իր առողջական վիճակը բավարար է։ Ֆրանսիացի բժիշկների հետ խորհրդակցել է՝ առողջական վիճակը կսրվի մոտ 10 օրից։ Չնայած դրան, ֆրանսահայ լրագրողը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի դեռ իր մուտքը հայրենիք չի թույլատրվել։
Հիշեցնենք` ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։
Լրահոս
0