00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի վայրի բնությունը նկարող աղջիկը․ ինչպես Բերտան «հանդիպեց» արջին

© Photo : provided by Berta MartirosyanԲերտա Մարտիրոսյանը
Բերտա Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բերտա Մարտիրոսյանը
Բաժանորդագրվել
Հայաստանում այնքան էլ շատ չեն վայրի բնությունը նկարահանող լուսանկարիչները։ Աղջիկները՝ առավել ևս: Բերտա Մարտիրոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկի մասին։
Անիմալիստի մասնագիտությունն անչափ հետաքրքիր է, բայց և վտանգներով լի: Սակայն վայրի բնության վտանգները չեն կանգնեցրել փխրուն աղջկան, չեն ստիպել հրաժարվել մտածածից։ Բերտան լուսանկարչությամբ զբաղվում է մոտ 12-13 տարի, իսկ վայրի բնությունը նկարում է շուրջ չորս տարի։ Նրան հաջողվել է լուսանկարել թռչունների մոտ 250 տեսակ, որոնք մշտապես բնակվում են մեր երկրի տարածքում կամ պարզապես անցնում են չուի ժամանակ։
© Sputnik / Aram NersesyanԲերտա Մարտիրոսյան
Берта Мартиросян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բերտա Մարտիրոսյան
Նա թռչուններին լուսանկարելը համեմատում է ձկնորսության և որսորդության հետ։ Իհարկե, այս դեպքում որպես «հրացան» ծառայում է տեսախցիկը, բայց այստեղ էլ պահանջվում է մեծ համբերություն և ճարպկություն։ Բերտան պատմում է, որ երբեմն ստիպված է լինում մի քանի ժամ անընդմեջ նստել կամ պառկել՝ դարանակալելով «որսին»։ Բայց ամենից շատ աղջիկը սիրում է կադրեր որսալ Հայաստանի լեռներում և անտառներում քայլարշավների ժամանակ։
Ի դեպ, Բերտային Երևանում էլ է հաջողվում տեսնել ու նկարահանել հազվագյուտ ու էկզոտիկ թռչունների, որոնց գրեթե ոչ ոք չի տեսնում։ Այս առիթով նա կատակում է, որ իբր հենց դրա համար էլ սկսել է լուսանկարել նրանց, որպեսզի բոլորին ապացուցի, որ այդ թռչուններն իր երևակայության արգասիքը չեն։
© Photo : provided by Berta Martirosyan

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սև կեռնեխ

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սև կեռնեխ - Sputnik Արմենիա
1/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սև կեռնեխ

© Photo : provided by Berta Martirosyan

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սպիտակագլուխ անգղ

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սպիտակագլուխ անգղ - Sputnik Արմենիա
2/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սպիտակագլուխ անգղ

© Photo : provided by Berta Martirosyan

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. քարային կեռնեխ

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. քարային կեռնեխ - Sputnik Արմենիա
3/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. քարային կեռնեխ

© Photo : provided by Berta Martirosyan

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. հայկական ճայ

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. հայկական ճայ - Sputnik Արմենիա
4/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. հայկական ճայ

© Photo : provided by Berta Martirosyan

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. Ժուլան

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. Ժուլան - Sputnik Արմենիա
5/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. Ժուլան

1/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սև կեռնեխ

2/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. սպիտակագլուխ անգղ

3/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. քարային կեռնեխ

4/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. հայկական ճայ

5/5

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. Ժուլան

Երբեմն ընկերներն ուղեկցում են Բերտային արշավների ժամանակ, բայց մեծամասամբ նա նախընտրում է միայնակ գնալ հազվագյուտ կադրերի հետևից, քանի որ ավելորդ աղմուկն ու եռուզեռը կարող են վախեցնել նրա ֆոտոսեսիաների պոտենցիալ հերոսներին։ Կենդանիներ լուսանկարողի համար այս ուղին, իհարկե, ամենաճիշտն է, բայց բնավ ոչ ամենաապահովը:
Բերտան անվտանգության վերաբերյալ ոչ մի ուղեցույց չունի, վտանգավոր իրավիճակներում նա ավելի շատ գործում է ինտուիցիայով։
«Իրականում ինքնապաշտպանության այնպիսի միջոցների առկայությունը, ինչպիսին էլեկտրաշոկերն է կամ դանակը, կոնկրետ իմ դեպքում ավելի շատ անվտանգության պատրանք կստեղծեն, քան իրականում կօգնեն ճիշտ պահին։ Երբ սկսեցի աշխատել վայրի բնության մեջ, երազում էի լուսանկարել արջերին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ինձ հաջողվել է դա անել մի քանի անգամ, բայց ամեն անգամ նրանցից անվտանգ հեռավորության վրա եմ եղել: Բայց ես շատ եմ ուզում ավելի մոտիկից նկարել նրանց», - ասում է լուսանկարիչը։
Բերտան հասցրել էր բավականին լավ ուսումնասիրել կենդանիների սովորությունները, և հենց այդ հմտություններն են նրան շատ օգնել, երբ մի օր նա հայտնվել է երիտասարդ գորշ արջից մոտ տասը մետր հեռավորության վրա. նրանց բաժանում էին թփերը։
«Եթե ես նրա դիմաց դուրս գայի և լուսանկարեի, ապա, ամենայն հավանականությամբ, դա վերջին լուսանկարը կլիներ։ Ուստի ես սկսեցի բարձրաձայն, բայց նաև շատ հանգիստ խոսել, որպեսզի կենդանին հասկանա, որ ես այստեղ եմ։ Գազանները, որպես կանոն, հակված են խուսափել մարդկանց հետ հանդիպումից: Գլխավորը՝ նրանց անակնկալի չբերելն է, որպեսզի նրանք ստիպված չլինեն հարձակվել ինքնապաշտպանության համար: Երբ ես սկսեցի խոսել, արջը այլևս չմոտեցավ, և ես կարողացա հեռանալ անվտանգ հեռավորության վրա: Բայց, ընդհանուր առմամբ, բախտս բերեց, արտաքուստ նա մոտ երկու տարեկան էր, ոչ ավելին», - ասում է Բերտան:
Ի դեպ, ամենամեծ վտանգը ներկայացնում են քոթոթներ ունեցող արջերը կամ արուները զուգավորման շրջանում։
© Photo : provided by Berta MartirosyanԲերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. գորշ արջ
Фотография Берты Мартиросян бурого медведя - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից. գորշ արջ
Նրա պորտֆոլիոյում կա մի տեսանյութ, որի կադրերում արջը խաղում է իր փոքրիկների հետ։ Բայց Բերտան դեռ սպասում է իր նվիրական կադրին…
Բերտա Մարտիրոսյանի ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 24-28-ը Կինոյի տանը:
Լուսանկարչի հետ ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:
Լրահոս
0