https://arm.sputniknews.ru/20240523/hajastani-u-irani-shahery-taratsashrjanum-bavakanin-mvot-en-vahan-kvostanjan-76132761.html
Հայաստանի ու Իրանի շահերը տարածաշրջանում բավականին մոտ են․ Վահան Կոստանյան
Հայաստանի ու Իրանի շահերը տարածաշրջանում բավականին մոտ են․ Վահան Կոստանյան
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարի տեղակալի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների հակառակորդները նրանք են, ովքեր ՀՀ տարածքային ամբողջականության մասին հայտարարություններ չեն արել։ 23.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-23T13:15+0400
2024-05-23T13:15+0400
2024-05-23T13:25+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
վահան կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_0:33:1600:933_1920x0_80_0_0_8b1de90436cac76b6b96d50b48a9d8ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետությունների շահերն այս տարածաշրջանում բավականին մոտ են, ուստի երկու երկրները շարունակելու են աշխատել տարածաշրջանային կայունության ուղղությամբ՝ անկախ նրանից, թե կառավարություններն ովքեր կներկայացնեն։ Այսօր Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում անելուց հետո 24news.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։Լրագրողի ճշգրտող հարցին, թե որ երկրները նկատի ունի, Կոստանյանը պատասխանեց. «Արդեն բավարար չափով բաց պատասխանեցի»։Նշենք, որ մայիսի 22-ին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, թե Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն։Նախարարի տեղակալը շեշտեց՝ անկախ տարբեր ուժերի գոյությունից՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, ինչն արտացոլված է նաև կառավարության` 2021-2026թթ․ ծրագրում։Առաջիկայում էլ մեր երկիրը լիահույս է շարունակել զարգացնել այդ երկրի հետ հարաբերությունները։Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_177:0:1600:1067_1920x0_80_0_0_896fee4696be327bb9f699f05d38fa97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վահան կոստանյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վահան կոստանյան
Հայաստանի ու Իրանի շահերը տարածաշրջանում բավականին մոտ են․ Վահան Կոստանյան
13:15 23.05.2024 (Թարմացված է: 13:25 23.05.2024) ԱԳ նախարարի տեղակալի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների հակառակորդները նրանք են, ովքեր ՀՀ տարածքային ամբողջականության մասին հայտարարություններ չեն արել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետությունների շահերն այս տարածաշրջանում բավականին մոտ են, ուստի երկու երկրները շարունակելու են աշխատել տարածաշրջանային կայունության ուղղությամբ՝ անկախ նրանից, թե կառավարություններն ովքեր կներկայացնեն։ Այսօր Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում անելուց հետո
24news.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Իրանը մշտապես ուղիղ կերպով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ակնհայտ է, թե որ պետություններն են, որոնք մինչ օրս նման հայտարարություններով հանդես չեն եկել»,- ասաց նա՝ մեկնաբանելով Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը։
Լրագրողի ճշգրտող հարցին, թե որ երկրները նկատի ունի, Կոստանյանը պատասխանեց. «Արդեն բավարար չափով բաց պատասխանեցի»։
Նշենք, որ մայիսի 22-ին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, թե Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն։
Նախարարի տեղակալը շեշտեց՝ անկախ տարբեր ուժերի գոյությունից՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, ինչն արտացոլված է նաև կառավարության` 2021-2026թթ․ ծրագրում։
Առաջիկայում էլ մեր երկիրը լիահույս է շարունակել զարգացնել այդ երկրի հետ հարաբերությունները։