00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան

© Sputnik / Andranik GhazaryanՍւորեն Պետորսյանը Sputnik Արմենիայում
Սւորեն Պետորսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Սւորեն Պետորսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով՝ Իրանի խոսույթը փոխվել է, եթե նախկինում շատ բաներ ենթատեքստով էին ասվում, ապա հիմա արդեն բացահայտ հայտարարվում է կարմիր գծերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության իշխանության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խնդիր կա, և դա ակնհայտ է։ Այսօր Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը։
Նշենք, որ մայիսի 22-ին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, թե Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն։
Պետրոսյանի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների խոչընդոտները երրորդ երկրներից կախված չեն, դրանց գերակշիռ մասը ՀՀ իշխանություններով է պայմանավորված։ Նա շեշտեց՝ խնդիրները կոնկրետ իշխանությունների, այլ ոչ թե երկրի կամ հայ ժողովրդի հետ են։
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար բարեկամ երկիր է, չափազանց կարևոր գործընկեր է, ռազմավարական նշանակություն ունեցող պետություն։ Այս խնդիրները պետք է օր առաջ հաղթահարվեն, բայց դրանք կարող են հարթվել, երբ մենք ունենանք համարժեք իշխանություն, որն իրականում կգիտակցի՝ որն է պետությունը, որն է պետական, ռազմավարական շահը»,- ասաց Պետրոսյանը։
Խոսելով խնդիրների մասին՝ նա նշեց՝ դրանցից շատերը թաքնահարույց են։ Ըստ նրա՝ ակնհայտ է ՀՀ դիրքորոշումը` մեղմ ասած, խորքային չհամագործակցել Իրանի հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Իրանի խոսույթը փոխվել է, եթե նախկինում շատ բաներ ասվում էին ենթատեքստով, ապա հիմա՝ բացահայտ։
«Հիմա շատ հստակ ասվում է՝ սրանք մեր կարմիր գծերն են, և սա խոսում է նրա մասին, որ մեր կողմն, իրականում, բոլոր առումներով տապալում է այս գործընթացը: Դրա համար մյուս կողմը ստիպված է այդ մասին խոսել, բարձրաձայնել»,- ասաց Պետրոսյանը։
Վստահ է, որ Իրանի նոր ղեկավարությունը կպահպանի նաև իր սկզբունքային դիրքորոշումը Սյունիքի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Իրանը խորքային, ինստիտուցիոնալ պետություն է, և նույնիսկ շատ կարևոր մարդկանց մահը չի կարող դիրքորոշման փոփոխության պատճառ դառնալ։
Հավելենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորությունն այսօր է։
Լրահոս
0