https://arm.sputniknews.ru/20240523/amnn-ditarkum-e-hh-i-harcumneri-sharqy-erevani-ajakcutjunn-amrapndelu-hamar-blinken-76118208.html
ԱՄՆ–ն դիտարկում է ՀՀ-ի «հարցումների շարքը» Երևանի աջակցությունն ամրապնդելու համար. Բլինկեն
ԱՄՆ–ն դիտարկում է ՀՀ-ի «հարցումների շարքը» Երևանի աջակցությունն ամրապնդելու համար. Բլինկեն
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը չի մանրամասնել, թե խոսքը ինչ «հարցումների» մասին է։ 23.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-23T09:40+0400
2024-05-23T09:40+0400
2024-05-23T09:48+0400
ամն
էնթոնի բլինկեն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74222730_0:0:1600:901_1920x0_80_0_0_adef64c29b0add1a538df9ba620cff3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի «հարցումների շարքը»՝ որոշելու համար, թե ինչ քայլեր կարող է անել Վաշինգտոնը Երևանին ուղղված աջակցությունն ամրապնդելու նպատակով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։Բլինկենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացած համատեղ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվել են հենց նրա համար, որպեսզի պարզեն, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար։ «Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք տարբեր ոլորտներում», - խոստացել է Բլինկենը՝ կրկին ոչ մի հստակություն չներկայացնելով:Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիր:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74222730_0:0:1424:1067_1920x0_80_0_0_cd694ba1c2aa718bc05e4b06e4a8387d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էնթոնի բլինկեն, հայաստան
ամն, էնթոնի բլինկեն, հայաստան
ԱՄՆ–ն դիտարկում է ՀՀ-ի «հարցումների շարքը» Երևանի աջակցությունն ամրապնդելու համար. Բլինկեն
09:40 23.05.2024 (Թարմացված է: 09:48 23.05.2024) ԱՄՆ պետքարտուղարը չի մանրամասնել, թե խոսքը ինչ «հարցումների» մասին է։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի «հարցումների շարքը»՝ որոշելու համար, թե ինչ քայլեր կարող է անել Վաշինգտոնը Երևանին ուղղված աջակցությունն ամրապնդելու նպատակով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Մենք դիտարկում ենք Հայաստանի կողմից մի շարք հարցումներ, որպեսզի որոշենք, թե էլ ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ։ Նա չի մանրամասնել, թե խոսքը ինչ «հարցումների» մասին է։
Բլինկենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացած համատեղ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվել են հենց նրա համար, որպեսզի պարզեն, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար։ «Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք տարբեր ոլորտներում», - խոստացել է Բլինկենը՝ կրկին ոչ մի հստակություն չներկայացնելով:
Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիր: