https://arm.sputniknews.ru/20240522/sergej-kvopirkiny-grarum-e-arel-irani-despanutjunum-bacvats-sgvo-matjanum-76072210.html
ՀՀ-ում ՌԴ դեսպանը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում
ՀՀ-ում ՌԴ դեսպանը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում
Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան կապակցությամբ: 22.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-22T10:18+0400
2024-05-22T10:18+0400
2024-05-22T13:05+0400
սերգեյ կոպիրկին
իրանի իսլամական հանրապետություն
դեսպանատուն
էբրահիմ ռայիսի
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76072336_0:0:800:450_1920x0_80_0_0_28cda1254e2e0d5b6816a642c4639593.jpg
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է իրանական դիվանագիտական առաքելություն ՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:Նա գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում:Նշենք, որ վաղ առավոտից Հայաստանում Իրանի դեսպանության մոտ մարդիկ ծաղիկներ ու պսակներ են բերում։Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։Կարծում եմ` Իրանի նախագահի նոր ընտրություններում կառաջադրվի երկրի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունը.Բերուջանյան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76072336_102:0:702:450_1920x0_80_0_0_5b6f1f94f965c70d5046cc257928ad65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն, էբրահիմ ռայիսի, տեսանյութեր, видео
սերգեյ կոպիրկին, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն, էբրահիմ ռայիսի, տեսանյութեր, видео
ՀՀ-ում ՌԴ դեսպանը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում
10:18 22.05.2024 (Թարմացված է: 13:05 22.05.2024) Սերգեյ Կոպիրկինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան կապակցությամբ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է իրանական դիվանագիտական առաքելություն ՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:
Նա գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում:
«Նախագահն ու արտգործնախարարը հիշողության մեջ կմնան որպես Իրանի հավատարիմ քաղաքացիներ, ովքեր ձգտել են արդար աշխարհակարգի և անգնահատելի ներդրում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործընկերային և ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում ։ Սգում ենք անդառնալի կորստի համար» ։
Նշենք, որ վաղ առավոտից Հայաստանում Իրանի դեսպանության մոտ մարդիկ ծաղիկներ ու պսակներ են բերում։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները
2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։