00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար․ Վիզլեր

© Photo : press office of the Parliament of ArmeniaՀամատեղ ասուլիսի ժամանակ
Համատեղ ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Համատեղ ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Պատգամավորների պալատի նախագահի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Լյուքսեմբուրգը պատրաստ է ջանքեր ներդնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ուժեղացման համար։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Խաղաղությանն ուղղված ջանքերը, ռազմագերիների ազատ արձակումը նախապայման են խաղաղ բանակցությունների համար։ Այսօր Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարանների նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Նա շեշտեց՝ այս հարցում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը հստակ է։
«Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելության համար, որովհետև սա մեզ համար կարևոր է, եթե անհրաժեշտություն լինի, կուժեղացնենք այն և ջանքեր կներդնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում»,- նշեց Պատգամավորների պալատի նախագահը։
Նա հավելեց, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հռոմի ստատուտի վավերացումը և այլն։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց՝ Լյուքսեմբուրգի դիրքորոշումը մշտապես հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում։ Մասնավորաբար, ՀՀ ԱԺ խոսնակը հիշեցրեց Լյուքսեմբուրգի խորհրդարանում վերջերս ընդունված Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը։ Փաստաթղթում անդրադարձ է արվում մի շարք հարցերի, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներին, Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ին ընդունված, պարտադիր ուժ ունեցող որոշման կատարմանը, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կարևորությանը և այլն։
«Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, ընդգծում Հայաստան-Եվրամիությաւն և Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացումը»,- նշեց Սիմոնյանը»
Նրա խոսքով՝ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, երկրները պատրաստակամ են համագործակցել քաղաքականից մինչև պաշտպանական, դիվանագիտականից մինչև տնտեսական, գիտական և այլ ոլորտներ։
Լրահոս
0