https://arm.sputniknews.ru/20240522/litvan-khzum-e-rusastani-het-hamadzajnagrery-76113790.html
Լիտվան խզում է Ռուսաստանի հետ համաձայնագրերը
Լիտվան խզում է Ռուսաստանի հետ համաձայնագրերը
Sputnik Արմենիա
Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են: 22.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-22T22:38+0400
2024-05-22T22:38+0400
2024-05-22T22:39+0400
լիտվա
ռուսաստան
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27384409_0:84:1600:984_1920x0_80_0_0_69174c64939be4aae2aaa160c0880680.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Լիտվայի կառավարությունը կխզի Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ներդրումների պաշտպանության և առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրերը: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BNS-ին։Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են: Մասնավորապես քննարկվում է ֆինանսների նախարարության առաջարկը՝ դադարեցնել եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաև հարկային իրավախախտումների վերաբերյալ համաձայնագրի գործողությունը:«Անհրաժեշտ է քաղաքական ըմբռնում այն բանի, որ մենք Ռուսաստանի հետ համագործակցության հույս չունենք, քանի որ այն վաղուց արդեն չկա»,–հայտարարել Է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը կնքվում են հարկերի կրկնակի գանձումը կանխելու համար ինչպես ռեզիդենտ երկրում, այնպես էլ այն պետությունում, որտեղ գտնվում է եկամտի աղբյուրը:Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Լատվիայի և Դանիայի հետ ՌԴ-ի նմանատիպ պայմանագրերը դադարել են գործել 2024 թվականի հունվարի 1-ից:
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27384409_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f28b3118aef473ae2152537c9c9b891f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիտվա, ռուսաստան, համաձայնագիր
լիտվա, ռուսաստան, համաձայնագիր
Լիտվան խզում է Ռուսաստանի հետ համաձայնագրերը
22:38 22.05.2024 (Թարմացված է: 22:39 22.05.2024) Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Լիտվայի կառավարությունը կխզի Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ներդրումների պաշտպանության և առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրերը: Տեղեկությունը հայտնում է
«Ինտերֆաքսը»՝ հղում անելով BNS-ին։
Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են: Մասնավորապես քննարկվում է ֆինանսների նախարարության առաջարկը՝ դադարեցնել եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաև հարկային իրավախախտումների վերաբերյալ համաձայնագրի գործողությունը:
«Անհրաժեշտ է քաղաքական ըմբռնում այն բանի, որ մենք Ռուսաստանի հետ համագործակցության հույս չունենք, քանի որ այն վաղուց արդեն չկա»,–հայտարարել Է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը կնքվում են հարկերի կրկնակի գանձումը կանխելու համար ինչպես ռեզիդենտ երկրում, այնպես էլ այն պետությունում, որտեղ գտնվում է եկամտի աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Լատվիայի և Դանիայի հետ ՌԴ-ի նմանատիպ պայմանագրերը դադարել են գործել 2024 թվականի հունվարի 1-ից: