00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագանու անդամին թույլ կտա՞ն տաքսի վարել. Գալստյանը չի բացառում, որ զիջումներ կարվեն

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ավագանի
Երևանի ավագանի - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բաժանորդագրվել
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հաստատեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է համայնքի ավագանու անդամներին արգելել համատեղությամբ հանրային ծառայության այլ պաշտոն զբաղեցնել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Մինչև ընթացիկ տարվա ավարտը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կավարտի կոռուպցիայի կանխարգելման միասնական օրենքի հայեցակարգի մշակումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը` չբացառելով, որ նոր օրենքով կառավարությունը գուցե որոշակի բացառություններ անի ավագանու անդամների կամ պետական համակարգի ցածր վարձատվող աշխատողների համար` նրանց իրավունք ընձեռելով կատարել այլ վճարովի աշխատանք։

«Այդ օրենքի համատեքստում մենք անհամատեղելիության պահանջների մասով պատրաստ ենք որոշ զիջումների գնալ` հաշվի առնելով նաև մեր միջազգային գործընկերների առաջարկությունները։ Բայց այս պահին չեմ կարող ասել, թե դա կոնկրետ որ պաշտոններին կվերաբերի և կվերաբերի՞ արդյոք ավագանու անդամներին, թե՞ ոչ»,– ասաց Գալստյանը։

Մայիսի 21-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հաստատեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է համայնքի ավագանու անդամներին արգելել համատեղությամբ հանրային ծառայության այլ պաշտոն զբաղեցնել` շահերի բախման ու կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով։
Ու թեև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն էլ իրենց ելույթներում արձանագրում էին, թե դա անարդար մոտեցում է, քանի որ ավագանու անդամի աշխատանքը չի վարձատրվում, բայց քննարկման ավարտին կողմ քննարկեցին խնդրահարույց նախագծին` նախապատվությունը տալով ռիսկի չեզոքացման հիմնավորմանը։
Ավագանու անդամի նկատմամբ ֆինանսական անարդար մոտեցման տեսակետի հետ համակարծիք է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ավելին, նա նաև հիշեցնում է, որ ավագանու անդամներից բացի նման խիստ սահմանափակումներ արդեն իսկ սահմանված են նաև պետական համակարգի աշխատակիցների համար։

«Մենք նախկինում էլ էինք առաջարկել կառավարությանը, որ ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող հանրայի ծառայողները, քաղծառայողները, առաջատար մասնագետները կամ այն անձինք, ովքեր ռիսկային գոտում չեն, իրավունք ունենան ոչ աշխատանքային ժամերին կատարել այլ վճարովի աշխատանք։ Հաշվի առնելով, որ իրենք որոշում կայացնող չեն, իրենց աշխատավարձը շատ ցածր է, շահերի բախում չկա, գրավչության տեսանկյունից էլ հանրային ծառայությունն այդքան էլ գրավիչ չէ ներկա պահին, պետությունն այդ կերպ կկարողանար լավ մասնագետների ներգրավել։ Եթե այդ անձը տարրական կենցաղային խնդիրները հոգալու խնդիր ունի, կարող ենք նրան թույլ տալ, ասենք, տաքսու վարորդ աշխատել, դա հնարավորություն կտար և՛ ապահովել լավ մասնագետների ներգրավվածությունը պետական համակարգում, և՛ այդ մադկանց` հոգալ իրենց նվազագույն ծախսերը»,– նշում է Մարիամ Գալստյանը։

Մյուս կողմից, ֆինանսական հարցը խնդրահարույց համարելով հանդերձ, մեր զրուցակիցը պնդում է, որ ավագանու անդամի պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է կարողանան հանրային պաշտոն զբաղեցնել, քանի որ այստեղ կա շահերի բախման ռիսկ։
Մարիամ Գալստյանը հիշեցնում է, որ օրենսդրության փոփոխության անհրաժեշտության մասին առաջինը հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր բարձրաձայնել` հայտարարելով, որ ավագանիում կան անձինք, որոնք զուգահեռ նաև այլ պաշտոններ են զբաղեցնում։
Եթե չարաշահումներ եմ թույլ տվել, թող գան, կալանավորեն. «Երևանի ավտոբուսի» գլխավոր ինժեներ
Բանն այն է, որ «Երևանի մասին» օրենքն ու «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ավագանու անդամին թույլ տալիս են հանրային այլ պաշտոն զբաղեցնել` բացառությամբ որոշ պաշտոնների ու ծառայությունների` օրենքով ամրագրված ցանկի։ Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքն արգելում է ցանկացած պաշտոնի համատեղումը։
Օրենքում համապատասխան փոփոխությունը կառավարությունը հենց օրենքների համապատասխանեցմամբ էլ բացատրում է։
Լրահոս
0