00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան նրանց մարմինները մեծանում են, այնքան հայրենիքը փոքրանում է․ Բագրատ սրբազան

© Sputnik / Aram NersesyanԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանը շեշտեց՝ Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, և դա սահմանված է օրենքով։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրների ցանկում միակ եկեղեցին, որն այդ տարիներին իր կրած զրկանքների, ռեպրեսիաների համար փոխհատուցում չի ստացել պետությունից, Հայ առաքելական եկեղեցին է։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելիս ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա շեշտեց՝ մեր եկեղեցին ոչ մի լումա չի ստացել ու դա արել է իր իսկ ցանկությամբ՝ պետության ուսերին բեռ չդառնալու համար։
Մոմ ծախել և հարկ չվճարե՞լ․ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը
Սրբազանի խոսքով՝ նույնիսկ սոցիալիստական ճամբարի երկրներում, ինչպես, օրինակ, Ռումինիայում, մինչև այսօր պետությունը եկեղեցուն վճարում է որոշակի գումարներ՝ իբրև հատուցում խորհրդային ժամանակ կրած գույքային, նյութական և այլ կորուստների։
Բագրատ սրբազանը շեշտեց՝ Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, և դա սահմանված է օրենքով։
«Դարձյալ պետք է գնան վեհափառ հայրապետի մոտ ծնկի գան, որ այդ գործունեությունը թույլ չի տալիս իրականացնել։ Հատուցման պահանջ պետք է դրվի այս մարդկանց առջև։ 19-րդ դարի եկեղեցիներ ունենք այսօր, որոնք այս կամ այն ճամփով բռնագրավված են, ավերակների են վերածված և այլն։ Հայ եկեղեցու գույքը, հոգևոր- մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն և այն տեսքով, ինչպես որ բռնագրավվել են։ Քիչ ներքև գտնվող «Կինո Մոսկվայի» տարածքում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել, որը հողին են հավասարեցրել»,- ասաց սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` այսօր խորհրդարանում արած հայտարարությանը՝ հարկել եկեղեցին։
Սրբազանը շեշտեց՝ երբ եկեղեցուն փորձում են վախեցնել հարկերով, իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն եկեղեցու գույքը վերադարձնելու մասին։ Երրորդ հանրապետությունը Երկրորդ հանրապետության ժառանգորդն է, հետևաբար` նաև պատասխանատվությունն է ժառանգել։
«Մենք հարկերը վճարում ենք, որ դուք պարգևավճար ստանաք, գնաք Միլաններում, Հունաստաններում ազատ ման գաք, գնաք` ահաբեկեք Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի ժողովրդին, որ դուք Արցախ հանձնեք, որ բանակը վերածեք չգիտեմ՝ ինչի, կացարանն այրվի՝ զինվորները մեջը, այ դրա համար ենք մենք ձեզ հարկ վճարում, որ ձեր մարմինները մեծանան, որ 100-հազարավոր դոլարներով հարսանիքներ անեք տարբեր մեծ սրահներում, գնաք, մեծ-մեծ տներ առնեք»,- ասաց սրբազանը։
Նա հավելեց՝ երբևէ տներին դեմ չի եղել, բայց և հիշեցրեց ներկայիս իշխանությունների արած հայտարարությունները, թե նախկիններն այդ դղյակները ժողովրդից են գողացել։ Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների ագահությունը սահման չի ճանաչում։
«Որքան նրանց մարմինները մեծանում են, այնքան հայրենիքը փոքրանում է»,- ասաց սրբազանը։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Վերջին մի քանի օրերին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և ամեն երեկո օրն ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Լրահոս
0