00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուծումներ ենք մշակում. Մասիսի ղեկավարը` մանկապարտեզում ապրող արցախցիների տեղափոխման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Բաժանորդագրվել
Մանկապարտեզում ապրող անձինք Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեցին, որ այս 7 ամիսների ընթացքում իրենք չեն ունեցել մահճակալների, ներքնակների, վերմակների,տաք հագուստի, սննդի կարիք։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Արցախից բռնի տեղահանված անձինք, որոնք շուրջ 7 ամիս առաջ ապաստան են գտել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի թիվ 4 մանկապարտեզի վթարային շենքում, ի սկզբանե իմացել են, որ կացարանն իրենց տրվում է կարճաժամկետ, մինչև կարողանան վարձով տուն գտնել, և, այնուամենայնիվ, համայնքը չի պատրաստվում նրանց դրսում թողնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետարանի սոցիալական աշխատող Նվարդ Մարտիրոսյանը։
© SputnikՄասիսի համայնքապետարանի սոցիալական աշխատող Նվարդ Մարտիրոսյան
Социальный работник администрации укрупненной общины Масис Нвард Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Մասիսի համայնքապետարանի սոցիալական աշխատող Նվարդ Մարտիրոսյան
Նշենք, որ «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն այսօր գրել էր, որ այց է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Մասիսում գործող կացարաներից մեկը և արձանագրել բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներ։ Այս համատեքստում ընդգծվում էր, որ մարդիկ շուտով հայտնվելու են դրսում։
Իրավիճակին տեղում ծանոթանալու համար Sputnik Արմենիան այցելել է Մասիսի համայնքապետարան և մանկապարտեզի շենք, զրուցել ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ բնակիչների հետ։
«Համայնքն այժմ մտածում է այլընտրանքային ծրագիր` այդ անձանց վարձով բնակարաններում կամ կացարաններում տեղավորելու համար։ Միայն դրանից հետո կփորձենք արցախցիներին մանկապարտեզի շենքից հանել։ Պետք է հաշվի առնել, որ մանկապարտեզն ի սկզբանե փակվել էր վերանորոգման համար, 6-7 ամիս է` մենք ձգձգում ենք` հասկանալով, որ այդ մարդիկ տեղ չունեն գնալու»,–ասաց Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ բռնի տեղահանման առաջին օրվանից սկսած իրենք արցախահայերին տրամադրել են բավականաչափ հումանիտար աջակցություն թե՛ բնաիրային, թե՛ սոցիալ–հոգեբանական տարբերակով։ Եվ այս համատեքստում տեղին չէ հայտարարել, թե մարդկանց կարիքները չեն բավարարվել։
«Մանկապարտեզի շենքում բնակվող արցախահայերը ամենասկզբից էլ բնակվել են համայնքի սեփականություն հանդիսացող շենքում առանց որևէ վճարի։ Միշտ եղել են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, ցանկացած օգնություն առաջինը տրամադրվել է նրանց։ Ամենասկզբում անգամ 3–անգամյա տաք սնունդ ենք տրամադրել, ընդ որում` ոչ միայն մանկապարտեզի բնակիչներին, այլ բոլոր արցախցիներին, անգամ գյուղական համայնքներում ապրող»,–ասաց Մարտիրոսյանը։
Խնդրի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցեց նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ։ Նա ևս ընդգծեց, որ համայնքապետարանը չի պատրաստվում կարիքի մեջ գտնվող անձանց թողնել դրսում։
© SputnikՄասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյան
Глава укрупненной общины Масис Давид Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյան
«Մենք այս ընթացքում հազարավոր արցախցիների ենք օգնել և չենք պատրաստվում մեր հայրենակիցներին ծանր վիճակում մենակ թողնել։ Մենք այժմ էլ լուծումներ ենք մշակում»,–ասաց նա։
Մանկապարտեզում ապրող անձինք Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեցին, որ այս 7 ամիսների ընթացքում իրենք չեն ունեցել մահճակալների, ներքնակների, վերմակների, տաք հագուստի, սննդի կարիք։ Ավելին` նրանցից ոչ մեկը չէր զրուցել նշված հասարակական կազմակերպության անդամների հետ։
© SputnikԱրցախից բռնի տեղահանված
Временно проживающая в детском саде укрупненной общины Масис вынужденная переселенка из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Արցախից բռնի տեղահանված
Բաբկեն Ղահրամանյանը, որը կնոջ ու երկու երեխաների հետ ապրում է մանկապարտեզի շենքում, ընդգծեց, որ իրենց միակ խնդիրը կացարանի հարցն է, այլ խնդիր իրենք չունեն։
Մանկապարտեզի բնակիչներից 64–ամյա կինն էլ, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ պատկերացում չունի, թե ինչ է անելու, եթե ստիպված լինի դուրս գալ կացարանից։ Նրա խոսքով` եթե անգամ պետությունն այդ 40+10000 դրամ աջակցությունն իրեն տա, նա չի կարողանա բնակարան վարձել կամ սնունդ գնել։
© SputnikԱրցախից բռնի տեղահանված
Временно проживающая в детском саде укрупненной общины Масис вынужденная переселенка из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Արցախից բռնի տեղահանված
«Համայնքապետարանից ինձ վերմակ են տվալ, կաստրուլկեք, սնունդ։ Առողջական խնդիրներ ունիմ, բայց որ դիմալ եմ, ինձ օգնալ են։ Սիրտս ա հիվանդ, օստեոպորոզ ունեմ, մենակ կնիկ եմ»,–ասում է նա։
© SputnikԱրցախից բռնի տեղահանված
Временно проживающая в детском саде укрупненной общины Масис вынужденная переселенка из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Արցախից բռնի տեղահանված
Կնոջ խոսքով` իրենց ի սկզբանե ասել են, որ այդ կացարանը ժամանակավոր է և մայիսին պետք է դուրս գան։
50–ամյա Նելսոն Հարությունյանը ևս դիմեց պատկան մարմիններին` նշելով, որ ի վիճակի չէ 40.000 դրամ թոշակով վարձով ապրել։
© SputnikՆելսոն Հարությունյան
Временно проживающий в детском саде укрупненной общины Масис вынужденный переселенец из Нагорного Карабаха Нерсон Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Նելսոն Հարությունյան
Ընդգծենք, որ համայնքում բնակարան, տուն գտնելը մեծ խնդիր է, ամսավճարը տատանվում է 150.000–ից 200.000 դրամի սահմաններում ։ Մանկապարտեզի շենքում այսօր բնակվում է 29 անձ , որոնցից 7-ը տարեց են, 4-ը՝ երեխա:
Լրահոս
0