00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու ՀՀ–ում չգիտեն` երբ կավարտվի Հյուսիս–հարավի կառուցումը. պարզաբանում է Սանոսյանը

© Sputnik / Asatur YesayantsԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
Նախագծի կառուցման ակտիվ փուլը տեղի կունենա 2025-2030 թվականներին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանում Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցման նախագծի ավարտի վերաբերյալ հստակ ժամկետ չնշելու հիմնական պատճառը Արտաշատից Սիսիան հատվածի հետ կապված անորոշությունն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ մենք մինչև հիմա չունենք Արտաշատից Սիսիան 165-170 կմ ճանապարհի կառուցման նախագիծ: Մենք ունենք նախնական պատկերացում, թե ինչպես կարող է անցնել այդ ճանապարհը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այդ հատվածի ժամկետները դեռ դժվար է ասել»,– ասաց նախարարը։
Նա նաև շեշտեց, որ վերջին համաձայնագիրը, որ ստորագրել են, համաձայն դրա` շինարարությունը նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ եթե թերությունների կամ որոշ փաստաթղթային շտկումների կարիք լինի, ապա կավարտվի 2032 թվականին։ Սանոսյանն ընդգծեց` հիմնական շինարարությունը նախատեսված է 2025-2030 թթ.։
Նրա խոսքով` 2025 թվականի գարնանը պատրաստ կլինի Երևան–Գյումրի ճանապարհահատվածը, այսինքն` մի քաղաքից մյուսը հնարավոր կլինի հասնել 1 ժամում։
ՀՀ–ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ–ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը
Հիմա այդ տրանշում ճանապարհը լիովին պատրաստ են Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ հատվածները, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի հատվածը։
Ճանապարհի հարավային հատվածում (Ագարակ-Քաջարան), որտեղ արդեն կապալառու է ընտրվել, շինարարության նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Առաջիկայում մրցույթ կհայտարարվի Քաջարանի թունելի համար։
Նախարարը պարզաբանել է, որ նախագծի կառուցման ակտիվ փուլը տեղի կունենա 2025-2030-ական թվականներին։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ»–ը անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ–ի և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։
Լրահոս
0