https://arm.sputniknews.ru/20240521/hamashkharhajin-banky-kajakci-hh-ngn-in-aghetneri-riskery-karavarelu-harcum-76066077.html
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ ՆԳՆ-ին աղետների ռիսկերը կառավարելու հարցում
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ ՆԳՆ-ին աղետների ռիսկերը կառավարելու հարցում
Sputnik Արմենիա
Քննարկվել են հատուկ նշանակության օբյեկտների վիճակին և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ 21.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-21T21:57+0400
2024-05-21T21:57+0400
2024-05-21T22:19+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
վահե ղազարյան
համաշխարհային բանկ (հբ)
աղետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/15/76065158_0:126:1600:1026_1920x0_80_0_0_7847f6a3b0f5939befae0d697faef63a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել համագործակցության հարցեր։Քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։Ընդգծվել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել մեր երկրին՝ սեյսմիկ պաշտպանության և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներին ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/15/76065158_77:0:1500:1067_1920x0_80_0_0_1b5d35cf33af11ce40e8676c2c716a05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), վահե ղազարյան, համաշխարհային բանկ (հբ), աղետ
ներքին գործերի նախարարություն (նգն), վահե ղազարյան, համաշխարհային բանկ (հբ), աղետ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ ՆԳՆ-ին աղետների ռիսկերը կառավարելու հարցում
21:57 21.05.2024 (Թարմացված է: 22:19 21.05.2024) Քննարկվել են հատուկ նշանակության օբյեկտների վիճակին և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։
ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել համագործակցության հարցեր։
«Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ գործողությունների ծրագիրը, որով սահմանված են ռազմավարության գերակա ուղղությունները։ Միաժամանակ նշվել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրական շրջանակի բարեփոխման նպատակով լրամշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակման փուլում է սեյսմիկ պաշտպանության ոլորտային ռազմավարական փաստաթուղթը»,- նշված է հաղորդագրության մեջ։։
Քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։
Ընդգծվել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել մեր երկրին՝ սեյսմիկ պաշտպանության և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներին ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում։