00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում դեռ չգիտեն, թե երբ կգործարկվի Հնդկաստանի մասնակցությամբ արագընթաց երթուղին

CC BY 4.0 / Fars News Agency / Chabahar (cropped, resized)Չաբահար նավահանգիստը
Չաբահար նավահանգիստը - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Բաժանորդագրվել
Երևանում կարծում են, որ Հայաստանը հուսալի ելք կունենա դեպի Հնդկաստան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի, Sputnik - Լաուրա Սարգսյան. Հայաստանն աշխատում է առանց «կարերի» արագընթաց երթուղու ստեղծման, ինչպես նաև նոր լոգիստիկ ուղիների և հանգույցների գործարկման ուղղությամբ։ Սակայն Երևանում մինչև հիմա չեն կողմնորոշվել, թե երբ է այդ ամենը սկսելու գործել։
Դեռևս 2024 թվականի հունվարին հայկական կողմը հայտարարում էր մինչև մայիս Հայաստանն ու Հնդկաստանը կապող և Իրանի տարածքով անցնող առևտրային երթուղի գործարկելու մտադրության մասին։ Փորձնական բեռները քիչ ավելի ուշ, այնուամենայնիվ, ուղարկվեցին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ առևտրային երթուղու գործարկումն ընթացքի մեջ է։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ այդ երթուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից և Հարավային Ասիայի երկրներից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:
«Իսկ բեռնափոխադրումների նախագծի մասնակից երկրների հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումը բավականին երկարատև գործընթաց է»,-պատասխանել են գերատեսչությունից:
Միևնույն ժամանակ, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում ակտիվորեն աշխատում է նոր լոգիստիկ ուղղությունների ստեղծման ուղղությամբ: Ենթակառուցվածքների ստեղծումը և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացումը նման ուղղություններից մեկն է։ Այդ նպատակով հայկական կողմն ակտիվորեն աշխատում է Չաբահար նավահանգստում օպերատորական գործունեություն սկսելու համար։ Ներկայումս որպես օպերատոր Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտնի չէ։ Այդ պատճառով հստակ տվյալներ և հաշվարկներ չկան, թե նավահանգստի գործունեությանը մասնակցելը որքանով է ձեռնտու Երևանին։
Գերատեսչությունում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը: Երևանը հուսալի մուտք կունենա Հնդկաստան, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
Երթուղին նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ ապրանքներ տեղափոխելու համար։ Այսպես, հնդկական Մումբայ նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Հայաստան (կամ ավտոմոբիլային, կամ երկաթուղային ճանապարհով), այնուհետև՝ Վրաստան, և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ «Վերին Լարս» սահմանային անցակետի միջոցով)։
Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։ Ներկայումս Սուեզի ջրանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ծովային լոգիստիկան բարդացել է։
Անալոգային տիեզերագնացները ՀՀ–ում. ի՞նչ են նրանք ուսումնասիրում «հայկական Մարսում»
Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին Պարսից ծոցի երկրներին և Հնդկաստանին թույլ կտա 25 տոկոսով կրճատել լոգիստիկայի ծախսերը, ինչպես նաև ավելի քան կրկնակի՝ փոխադրման ժամանակը (հասցնելով 18 օրվա՝ Սուեզի ջրանցքով 40 օրվա փոխարեն): Հայաստանն այդ դեպքում կարևոր տարանցիկ հանգույց կդառնա։
Այսպիսով, Երևանը Սև ծովում վրացական նավահանգիստների միջոցով Հնդկաստանն ու Իրանը կկապի Եվրոպայի հետ և հակառակը՝ ԵՄ-ն Հնդկաստանի հետ։ Իսկ Հայաստանի տարածքով միջանցքը Հնդկաստանին թույլ կտա ավելի կարճ ճանապարհով մուտք գործել Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև ԵԱՏՄ շուկա։
Այդ նպատակով 2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Լրահոս
0