00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե անգամ ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ ընտրություններ չեն լինի. Ալեքսանյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат Ваагн Алексанян отвечает на вопросы журналистов во время перерыва на очередном заседании Парламента (25 августа 2021). Еревaн
Депутат Ваагн Алексанян отвечает на вопросы журналистов во время перерыва на очередном заседании Парламента (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորը հումորով է վերաբերվում վարչապետի իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ հայտարարություններին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Եթե անգամ ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Վարչապետի իմպիչմենտի գործընթացի մասին միայն հայտարարություններ են անում, հլը թող սկսեն, ես այդ հայտարարություններին հումորով եմ վերաբերվում։ Այդ գործընթացն ակնհայտորեն չեն կարողանում սկսել , իսկ սկսելու պարագայում էլ միանշանակ դատապարտված է ձախողման»,–ասաց Ալեքսանյանը։
Լրագրողներից մեկը հարցրեց` ՔՊ–ում արդյոք սպասում են «առնետավազքի», Ալեքսանյանը բացառեց, որ նման բան կարող է լինել։
Նա անդրադարձավ նաև Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։
«Չգիտեմ` Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հերթական պայքարը սրբազան կոչելը որքանով է օգնում այդ պայքարին, բայց ես խորհուրդ կտամ այդ պայքարը սրբազան չանվանել, դա այս ամենը կոմիկ դաշտ է տեղափոխում»,– ասաց նա։
Հարցին՝ փաստեր ունի՞, որ այդ ամենը ղեկավարվում է ՀՀ երկրորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, պատգամավորը պատասխանեց, որ եթե Քոչարյանի ամբողջ խմբակցության՝ Բագրատ Գալստանյանի կողքին կանգնած լինելը բավարար փաստ չէ, ինքը էլ չգիտի, թե որն է բավարար փաստ։
Անդրադառնալով Բագրատ սրբազանի և արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը` Ալեքսանյանը նշեց, որ նրանք քաղաքական կշիռ չունեցող կուսակցություններ են։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Բագրատ սրբազանը «Ռուսաստանի գործակալ է», պատգամավորը վստահեցրեց, որ ինքը երբեք դա չի ասել։

«Ես գուցե քաղաքական որոշ ուժերի «ազդեցության գործակալ» անվանած լինեմ, բայց Վազգեն Գալստանյանին չեմ անվանել։ Բայց չգիտեմ, թե դուք ինչու եք փորձում հակադրել Ռուսաստանի գործակալ լինելը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես անհրաժեշտություն չեմ տեսնում այդ անձնավորության (Բագրատ սրբազանի. խմբ.) հետ հանդիպում կազմակերպելու»,–ասաց նա։

Ալեքսանյանը հերքեց, որ իրենց թիմում քաղաքական ճգնաժամ կա` հայտարարելով, որ այժմ ոչ մի նոր բան չի կատարվում, և փողոց են դուրս եկել նույն ուժերը, որոնք 2021 թվականից պայքարում են իրենց իշխանության դեմ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կա՛մ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կա՛մ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։
Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությունը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանա։
Ո՞ր դեպքում «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները և կգնա արտահերթ ընտրության
Լրահոս
0