https://arm.sputniknews.ru/20240521/arcakhci-ev-hajastanci-bazhanumy-petq-e-chlini-bagrat-srbazany-arcakhi-qaghaqakan-vernakhavin-76041831.html
Արցախցի և հայաստանցի բաժանումը պետք է չլինի. Բագրատ սրբազանը` Արցախի քաղաքական վերնախավին
Արցախցի և հայաստանցի բաժանումը պետք է չլինի. Բագրատ սրբազանը` Արցախի քաղաքական վերնախավին
Sputnik Արմենիա
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոսը նշում է` իշխանությունը կեղծ օրակարգ է առաջ տանում, քանի որ հենց իրենք են պատերազմ... 21.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-21T14:04+0400
2024-05-21T14:04+0400
2024-05-21T14:10+0400
տեր բագրատ գալստանյան
բագրատ սրբազան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75756767_0:300:1600:1200_1920x0_80_0_0_2efb9533923a5c8a3d56a02f159f3332.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Արցախի քաղաքական ղեկավարության և արցախցիների հետ և ներկայացրել առաջիկա անելիքները, ինչպես նաև շարժման տրամաբանությունը։Նրա խոսքով` 24-ժամյա աշխատանք պետք է տանել երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար` և՛ ներքին, և՛ արտաքին հարթակներում։ Ըստ նրա` լուծումները լինելու են տեխնիկական և նյութական, բայց մինչ այդ մարդու միտքը պետք է պարզ լինի` միտված հայրենիք և պատիվ ունենալուն։ Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, քանի որ այն պակաս կարևոր չէ Հայոց ցեղասպանության հարցից։ Բագրատ սրբազանի պնդմամբ` հարցը պետք է դառնա հայրենական և չտարանջատվի։Նրա խոսքով` Հայաստանը շատ փխրուն վիճակում է գտնվում այս պահին, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ Տավուշում սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները մինչ օրս մնացել են անպատասխան: Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես, ուրվականների գյուղ լիներ․ Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԱվելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումն ընթանում են ադրբեջանական պայմաններով և շարունակվելու են նույն ոգով: Նա ընդգծել էր նաև, որ իրենց մեկ պահանջով Ղազախի 4 գյուղ է վերադառնում առանց մի կրակոցի, ու այդպես շարունակվելու է նաև հետագայում։ Սրբազանը նշեց, որ փաստորեն հայրենիքը կտոր-կտոր զիջում են հակառակորդին, իսկ հետևանքները ոչ մեկին չեն հետաքրքրում:Հանդիպման մյուս հատվածը շարունակվեց փակ ռեժիմով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75756767_0:0:1600:1200_1920x0_80_0_0_52dddf8ee5314e856ba43b23a02cad5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, արցախ
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, արցախ
Արցախցի և հայաստանցի բաժանումը պետք է չլինի. Բագրատ սրբազանը` Արցախի քաղաքական վերնախավին
14:04 21.05.2024 (Թարմացված է: 14:10 21.05.2024) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոսը նշում է` իշխանությունը կեղծ օրակարգ է առաջ տանում, քանի որ հենց իրենք են պատերազմ հրահրողը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Արցախի քաղաքական ղեկավարության և արցախցիների հետ և ներկայացրել առաջիկա անելիքները, ինչպես նաև շարժման տրամաբանությունը։
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ոչ միայն մեր ապագայի հարցն է, այլև ներկայում տեղի ունեցող աղետ։ Այդ գործընթացի իրավական հատվածն ամբողջությամբ հակասում է և՛ մեր սահմանադրությանը, և միջազգային սկզբունքներին։ Մեր գնահատմամբ՝ սա խաղաղության հասնելու կեղծ օրակարգ է։ Մեր այս շարժման նպատակն իրական խաղաղություն ունենալն է` թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական, իսկ պատերազմի հրահրողն այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարով հանդերձ։ Այս պայքարը ճշմարտության մասին է և այն պետք է հաղթի, այլընտրանք չկա։ Մեզ համար առաջնային է երկրում հաշտության օրակարգ ունենալը, օրինակ` արցախցի և հայաստանցի, սև և սպիտակ բաժանումը, ատելությունը մենք պետք է վերացնենք»,– նշեց սրբազանը։
Նրա խոսքով` 24-ժամյա աշխատանք պետք է տանել երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար` և՛ ներքին, և՛ արտաքին հարթակներում։ Ըստ նրա` լուծումները լինելու են տեխնիկական և նյութական, բայց մինչ այդ մարդու միտքը պետք է պարզ լինի` միտված հայրենիք և պատիվ ունենալուն։
Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, քանի որ այն պակաս կարևոր չէ Հայոց ցեղասպանության հարցից։ Բագրատ սրբազանի պնդմամբ` հարցը պետք է դառնա հայրենական և չտարանջատվի։
Նրա խոսքով` Հայաստանը շատ փխրուն վիճակում է գտնվում այս պահին, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ Տավուշում սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները մինչ օրս մնացել են անպատասխան:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումն ընթանում են ադրբեջանական պայմաններով և շարունակվելու են նույն ոգով: Նա ընդգծել էր նաև, որ իրենց մեկ պահանջով Ղազախի 4 գյուղ է վերադառնում առանց մի կրակոցի, ու այդպես շարունակվելու է նաև հետագայում։
Սրբազանը նշեց, որ փաստորեն հայրենիքը կտոր-կտոր զիջում են հակառակորդին, իսկ հետևանքները ոչ մեկին չեն հետաքրքրում:
Հանդիպման մյուս հատվածը շարունակվեց փակ ռեժիմով։