https://arm.sputniknews.ru/20240521/amn-petdepy-hajtararel-e-ughghatiri-kvortsanman-hamar-irann-e-meghavvor-76037118.html
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է` ուղղաթիռի կործանման համար Իրանն է մեղավոր
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է` ուղղաթիռի կործանման համար Իրանն է մեղավոր
Sputnik Արմենիա
Ամերիկացիները Իրանի իշխանություններին կշտամբում են 45 տարեկան ուղղաթիռով երկրի բարձրագույն պաշտոնյաներին տեղափոխելու համար, բայց միևնույն ժամանակ հայտարարում... 21.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-21T11:34+0400
2024-05-21T11:34+0400
2024-05-21T11:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ուղղաթիռ
կործանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68664703_0:0:1600:901_1920x0_80_0_0_5e6807750c2c2b3124da07887c746e5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը Իրանի իշխանություններին է մեղադրել տեղի ունեցած ավիավթարի համար, որի հետևանքով մահացել են ԻԻՀ նախագահն ու արտգործնախարարը:Ամերիկացի պաշտոնյայի խոսքով` Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ ամերիկյան արտադրության 45 տարվա ուղղաթիռը օգտագործել են եղանակային վատ պայմաններում։ Նա միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն կպահպանի պատժամիջոցների ռեժիմը իրանական ավիատեխնիկայի նկատմամբ, որից օգտվում են Իսլամական Հանրապետության իշխանությունները:Միլլերը հայտարարել է, որ Իրանը կառավարական ավիապարկն օգտագործում է տրանսպորտային փոխադրումների համար՝ «ահաբեկչությանն աջակցելու նպատակով»: Մեկնաբանելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ի պաշտոնական ցավակցությունները՝ Միլլերն ընդգծել է, որ այդ ցավակցությունները չեն փոխում Վաշինգտոնի հիմնարար վերաբերմունքը Իրանի իշխանությունների նկատմամբ:Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68664703_179:0:1600:1066_1920x0_80_0_0_3e4ec0c1994c3be865305e84b5097951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուղղաթիռ, կործանում
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուղղաթիռ, կործանում
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է` ուղղաթիռի կործանման համար Իրանն է մեղավոր
11:34 21.05.2024 (Թարմացված է: 11:36 21.05.2024) Ամերիկացիները Իրանի իշխանություններին կշտամբում են 45 տարեկան ուղղաթիռով երկրի բարձրագույն պաշտոնյաներին տեղափոխելու համար, բայց միևնույն ժամանակ հայտարարում են ավիատեխնիկայի նկատմամբ պատժամիջոցների պահպանման մասին:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը Իրանի իշխանություններին է մեղադրել տեղի ունեցած ավիավթարի համար, որի հետևանքով մահացել են ԻԻՀ նախագահն ու արտգործնախարարը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով` Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ ամերիկյան արտադրության 45 տարվա ուղղաթիռը օգտագործել են եղանակային վատ պայմաններում։ Նա միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն կպահպանի պատժամիջոցների ռեժիմը իրանական ավիատեխնիկայի նկատմամբ, որից օգտվում են Իսլամական Հանրապետության իշխանությունները:
Միլլերը հայտարարել է, որ Իրանը կառավարական ավիապարկն օգտագործում է տրանսպորտային փոխադրումների համար՝ «ահաբեկչությանն աջակցելու նպատակով»: Մեկնաբանելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ի պաշտոնական ցավակցությունները՝ Միլլերն ընդգծել է, որ այդ ցավակցությունները չեն փոխում Վաշինգտոնի հիմնարար վերաբերմունքը Իրանի իշխանությունների նկատմամբ:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները
2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։