Ովքեր են պատմության ընթացքում ավիավթարից զոհված պետությունների ղեկավարները
Ովքեր են պատմության ընթացքում ավիավթարից զոհված պետությունների ղեկավարները
Sputnik Արմենիա
Այս լուսանկարները հիշեցնում են, թե որքան անսպասելի և ողբերգական կերպով կարող է ընդհատվել մարդու կյանքը, նույնիսկ եթե նա պետության ղեկավարն է։ 20.05.2024, Sputnik Արմենիա
Երեկ աշխարհին ցնցեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ ավիավթարը։ Այս ողբերգական իրադարձության ֆոնին ներկայացնում ենք այն պետությունների ղեկավարներին, որոնք ավիավթարների զոհ են դարձել։
Այս լուսանկարները հիշեցնում են, թե որքան անսպասելի և ողբերգական կերպով կարող է ընդհատվել մարդու կյանքը, նույնիսկ եթե նա պետության ղեկավարն է։
Երեկ աշխարհին ցնցեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ ավիավթարը։ Այս ողբերգական իրադարձության ֆոնին ներկայացնում ենք այն պետությունների ղեկավարներին, որոնք ավիավթարների զոհ են դարձել։
Պարագվայի 38-րդ նախագահ Խոսե Ֆելիքս Էստիգարիբիայի ուղղաթիռը կործանվել է 1940թ. սեպտեմբերի 7-ին Ալտոս քաղաքի մոտ։ Ուղղաթիռում եղել են Պարագվայի նախագահը, նրա կինը և օդաչուն։ Բոլորը զոհվել են։
Ֆիլիպինների նախագահ Ռամոն Մագսայսային (ձախից) տեղափոխող ինքնաթիռը կործանվցել է 1957թ. մարտի 17-ին Բալամբան քաղաքի մոտ։ Վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 26 մարդկանցից 25-ը։
1966թ. ապրիլի 13-ին Իրաքի հարավային Բասրա քաղաքի օդանավակայանից 10 կիլոմետր հեռավորության վրա կործանվել է Իրաքի նախագահ Աբդուլ Սալամ Արեֆի ինքնաթիռը։ Նախագահը զոհվել է։
1969թ. ապրիլի 27-ին Արկե բնակավայրի մոտ Բոլիվիայի նախագահ Ռենե Բարիենդոս Օրտունյոին տեղափոխող ուղղաթիռը բախվել էր էլեկտրահաղորդման գծին։ Նախագահը զոհվել էր։
1988թ. օգոստոսի 17-ին Պակիստանի նախագահ Մուհամեդ Զիա-ուլ-Հակին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է։ Զոհվել են բոլոր 31 ուղևորները, որոնց մեջ եղել են նաև ԱՄՆ դեսպան Առնոլդ Լյուիս Ռաֆելը և Պակիստանի հետախուզության գլխավոր տնօրեն Աբդուր Ռահման Ահթարը։
1994թ. ապրիլի 6-ին «երկիր-երկինք» հրթիռով խոցվել է Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանային և Բուրունդիի նախագահ Սիփրիեն Նթարյամիրային տեղափոխող ինքնաթիռը։ Երկու ղեկավարները և ևս 10 մարդ, որոնք գտնվում էին ինքնաթիռում, զոհվել են։
2004թ. փետրվարի 26-ին բոսնիական Մոստար քաղաքի մոտ կործանվել է Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկուն տեղափոխող ինքնաթիռը։ Նախագահի հետ միասին զոհվել են 8 անձինք։ Վթարը տեղի է ունեցել օդաչուների վատ պատրաստվածության և վատ եղանակային պայմանների պատճառով։
2010թ. ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և լեհական քաղաքական ու ռազմական էլիտայի ներկայացուցիչներին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելիս։ Զոհվել են բոլոր 89 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները։
2024թ. մայիսի 19-ին կործանվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը, որում էին նաև երկրի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն է, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Մոհամադ Ալի Ալե Հաշեմը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին։