00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է «սխալ» հողեր տվել կիրանցեցիներին. սահմանադրագետը վեճը լուծելու տարբերակներ է նշում

© SputnikԿիրանցի` թշնամում անցնող տները
Կիրանցի` թշնամում անցնող տները - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Կիրանցի` թշնամում անցնող տները
Բաժանորդագրվել
Վարդան Պողոսյանի կարծիքով` կադաստրի կոմիտեն Կիրանցում կադաստրային թղթերի մեջ առկա «սխալի» պատասխանատվությունը ցանկանում է բարդել համայնքի ղեկավարի վրա։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Բացառված է, որ ՀՀ–ում որևէ համայնքապետ կարողանա իր վարչական տարածքներից դուրս հողհատկացում իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` անդրադառնալով Կիրանցում ստեղծված խնդրին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։
Սահմանադրագետը բացառում է նաև, որ կադաստրի կոմիտեն պետական գրանցում տա համայնքապետի նման առաջարկին. կոմիտեն բացի այն, որ ունի ՀՀ բոլոր մարզերի ու համայնքների քարտեզները, նաև ունի տարածքային ստորաբաժանումներ, և եթե տարածքում որոշակի անճշտություններ կան, ապա կոմիտեն պարտավոր է իր ստորաբաժանումների միջոցով ճշտգրտել ու դրանից հետո միայն հաստատել տվյալ սեփականատիրոջը տրված հողակտորի օրինականությունը։
«ՀՀ բոլոր համայնքներն ունեն իրենց վարչական քարտեզը, տարածքը, իրենց վարչական սահմանները սահմանված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։ Բացի այն, որ իրենք ունեն օրենքով սահմանված նկարագրություն, նաև ունեն իրենց համայնքին համապատասխան քարտեզ, որտեղից հստակ երևում է, թե որ հատվածից ում հետ են սահմանակից»,– նշեց Պողոսյանը։
Նա վստահ է` կադաստրի կոմիտեն ընդամենը ցանկանում է սխալի պատասխանատվությունը գցել համայնքի ղեկավարի վրա. եթե կոմիտեն տեսնում է, որ հողհատկացումը համայնքապետն արել է ոչ իրավասու ձևով, կոմիտեն իրավունք չունի սեփականության վկայագիր տալ։
Պողոսյանը հիշեցնում է, որ 2010 թ. ընդունված օրենքի համաձայն Կիրանցի վարչական սահմանները ՀՀ տարածքով են անցել, և եթե օրենքին համապատասխան որևէ հողակտոր է տրամադրվել, ապա բացառապես դա եղել է Կիրանցի վարչական սահմաններում, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքից կամ ՀՀ մեկ այլ շրջանի հողակտորից։
2017 թ. Կիրանցը մտել է խոշորացված Իջևան համայնքի մեջ, սակայն իր վարչական սահմանները չեն փոփոխվել։ «Եթե դրանք փոփոխվեին, ապա «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում պետք է լինեին համապատասխան փոփոխություններ»,– հիշեցրեց սահմանադրագետը։
Այս վեճը, ըստ նրա, հնարավոր է հանգուցալուծել ՀՀ վարչական դատարանում։ Սակայն հաշվի առնելով, թե սահմանադրական ինչ իրավակարգի մեջ ենք ակամայից հայտնվել այսօր, Պողոսյանը համոզված չէ, որ Կիրանցի բնակիչները ինչ–որ արդյունքի կկարողանան հասնել։
«Սա քաղաքական հարց է, ու Կիրանցի բնակիչների հարցը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հարցն է։ Այստեղ մենք մի արտառոց դեպքի հետ գործ ունենք, երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ այն տարածքները, որոնք տրամադրվել են ՀՀ քաղաքացիներին, սխալմամբ եղել են Ադրբեջանի տարածքներ։ Նման նախադեպ չեմ կարծում, որ ընդհանրապես պատմության մեջ գոյություն է ունեցել»,– նկատեց մասնագետը։
Ծագած այս վեճը լուծելու համար նա հնարավոր է համարում նաև միջազգային ատյաններ դիմելը, սակայն հավանական չի համարում այս ճանապարհով ևս լուծում գտնելը։
Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես, ուրվականների գյուղ լիներ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով սահմանափակել են մարդկանց տեղաշարժը․ Թաթոյան
Լրահոս
0