https://arm.sputniknews.ru/20240520/rd-n-patrast-e-ajakcel-rajisii-ughghatiri-kvortsanman-pattsharnery-parzelu-harcum-shvojgu-76009684.html
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառները պարզելու հարցում․ Շոյգու
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառները պարզելու հարցում․ Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախկին նախարարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ։ 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T17:39+0400
2024-05-20T17:39+0400
2024-05-20T17:43+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ շոյգու
էբրահիմ ռայիսի
ուղղաթիռ
կործանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_0:0:1594:896_1920x0_80_0_0_3fbb736d86a57dba75d7ffceda76a921.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել և ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_116:0:1471:1016_1920x0_80_0_0_5d19c8a6039767deeb00ac6e957c7eac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ շոյգու, էբրահիմ ռայիսի, ուղղաթիռ, կործանում
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ շոյգու, էբրահիմ ռայիսի, ուղղաթիռ, կործանում
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառները պարզելու հարցում․ Շոյգու
17:39 20.05.2024 (Թարմացված է: 17:43 20.05.2024) ՌԴ պաշտպանության նախկին նախարարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել և ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի նախագահ Ռայիսիի ողբերգական մահվան կապակցությամբ: Սգում ենք այս անդառնալի կորուստը իրանցի ժողովրդի հետ միասին։ Համոզված եմ, որ նրա գործը շարունակվելու է, իսկ նրա հիշատակը վառ է մնալու դարերով։ Վերահաստատում եմ Ռայիսիին տանող ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հեռագրում:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները
2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։