00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռայիսին բոլորի համար ընդունելի կերպար էր. ի՞նչ կլինի Իրանի նախագահի մահից հետո

© AFP 2024 / ATTA KENAREԷբրահիմ Ռայիսի
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Էբրահիմ Ռայիսի
Բաժանորդագրվել
Իրանում ներքաղաքական երկու հիմնական ինտրիգ կա` ո՞վ կդառնա նոր նախագահ, և ո՞ւմ է վիճակված լինել գերագույն առաջնորդի իրավահաջորդը:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո երկրում նախագահական նոր ընտրություններ կանցկացվեն։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռայիսիի լիազորություններն առաջիկա երկու ամսում կկատարի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մահբերը, այնուհետև ընտրություններ կլինեն։
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Էդվարդ Բերուջանյանի կարծիքով` արտաքին քաղաքական լուրջ փոփոխություններ և ներքաղաքական միջադեպեր հազիվ թե լինեն։ Իրանի իշխանական բուրգի գագաթին, ինչպես հայտնի է, հոգևոր առաջնորդն է, որն էլ, ըստ էության, որոշում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բերուջանյանը նշեց, որ շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ով կառաջադրվի նախագահի թեկնածու, և ով կլինի մրցավազքի ֆավորիտը։
Բերուջանյանը հիշեցրեց, որ Ռայիսին այսպես կոչված պահպանողական, արմատական թևի կարկառուն ներկայացուցիչներից էր և մեծ ժողովրդականություն էր վայելում: Իսկ դա նշանակում է, որ պահպանողականների դիրքերը շարունակում են ամուր մնալ։
Այդ թևի մեկ այլ ներկայացուցիչ է Մեջլիսի ներկայիս խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը 2013 թվականի ընտրություններում արդեն առաջադրվել էր նախագահի պաշտոնում, բայց այն ժամանակ պարտվել էր Հասան Ռոհանիին։ Բերուջանյանը չի բացառում, որ խորհրդարանի նախագահը կմասնակցի նաև նախագահական մրցավազքին: Ի դեպ, Մահբերն ինքը նույնպես կարող է ուժերը փորձել։
Եվս մեկ ինտրիգ կարող է դառնալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդի անունը։ Ենթադրվում էր, որ նրա տեղը նախագահը կզբաղեցնի, բայց որոշ փորձագետներ Ռայիսիի մահից հետո արդեն սկսել են խոսել Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի թեկնածության մասին։ Միաժամանակ, Բերուջանյանի կարծիքով, Իրանի հոգևոր առաջնորդի մեկ այլ թեկնածու կարող է դառնալ Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին: Նա, ինչպես և նախկին նախագահ Հասան Ռոհանին, ներկայացնում է «ռեֆորմիստներին» և զգալի հեղինակություն է վայելում։ Բայց այս հարցում, իհարկե, որոշիչ խոսքը դեռ պետք է ասի գերագույն առաջնորդը։
Մեր զրուցակիցը, սակայն, չի կարծում, որ առաջիկա ընտրությունների արդյունքում նախագահի աթոռը կզբաղեցնի «ռեֆորմիստների» ներկայացուցիչը։ Պահպանողական հայացքներն այժմ մեծ պահանջարկ ունեն իշխանական վերնախավում։ Դա պայմանավորված է նաև տարածաշրջանային բարդ իրավիճակով, ինչը իրանական քաղաքական վերնախավին դրդում է ավելի մեծ փակվածության և համախմբվածության։
Արևելագետ Ժաննա Վարդանյանը գրեթե բացառում է առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված ներքին ցնցումների հավանականությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ Իրանի պետական համակարգում, երկրի Սահմանադրության մեջ բավականին արդյունավետ կայունացնող մեխանիզմներ կան նման «անսովոր իրավիճակների» համար։ Կան հստակ օրենսդրական ընթացակարգեր, որոնք բացառում են գործադիր իշխանության որևէ վակուում։

Ուղղաթիռի կործանման մասին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել։
Լրահոս
0